Արշակ Հակոբյանը` «Վովայի Արշակը» եւ «Թոխմախի Բաբոն» Դանիել Իոաննիսյանի դեմ հայց են ներկայացրել
Վովա Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն, ով հայտնի է «Վովայի Արշակ» անունով, քաղաքացիական հայց է ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի դեմ: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: Հայցի պատճառը Հակոբյանին «քրեական հեղինակություն» անվանելն է: Հակոբյանը զրպարտություն համարվող տեղեկության հերքում և փոխհատուցում է պահանջում: Դատալեքսում առկա չէ տեղեկատվություն այն մասին, թե որքան փոխհատուցման մասին է խոսքը:
Նշենք, որ մայիսի 22-ին «Մեդիա» կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Դանիել Իոաննիսյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին մեղադրել է Արշակ Հակոբյանի, «Վստրեչի Ապեր» անունով հայտնի Արամ Վարդանյանի և «Թոխմախի Բաբո» անունով հայտնի Բաբկեն Ղազարյանի հետ մտերիմ հարաբերություններ ունենալու մեջ` նրանց անվանելով «քրեական հեղինակություններ»:
Դատալեքսում առկա տեղեկատվության համաձայն՝ Բաբկեն Ղազարյանը նույնպես հայց է ներկայացրել Իոաննիսյանի դեմ` դարձյալ պահանջելով փոխհատուցում և զրպարտություն համարվող տեղեկությունների հերքում:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել