Դուշանբեում պայմանավորվածությունից հետո ես հույս ունեի շփման գծում լարվածության անկման. Փաշինյան
Ցավոք, Դուշանբեում պայմանավորվածությունից հետո կան արդեն առաջին զոհերը, իսկ ես իսկապես հույս ունեի, որ մեզ հաջողվել է նվազեցնել լարվածությունը: Այդ մասին Սանտկ Պետերբուրգում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի՝ շփման գծում Ադրբեջանի զինվորի զոհվելու մասին հարցին:
«Ինչ վերաբերում է զոհերին, ապա դուք ասեցիք զինվորի մասին, իրականում Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են սպայի զոհվելու մասին: Մենք ստացել եւ ստուգել ենք այդ տեղեկատվությունը եւ ներկայացրել վերստուգված տեղեկատվությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Այդ օրը հայկական կողմից ոչ մի կրակոց չի եղել: Մենք ստուգել ենք այդ հատվածում ծառայող զինվորների մոտ եղած ամբողջ զենքը: Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հաստատել են դա: Մենք անգամ տեսանյութ ենք փոխանցել ադրբեջանական կողմին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որն ապացուցում է, որ զինավարժություններ անցկացնող ադրբեջանական Զինուժը կրակել է այն տարածքում, որտեղ զոհվել է ադրբեջանցի սպան: Սակայն, չնայած այդ ապացույցներին, հաջորդ օրը շփման գծում սպանվել է ԼՂՀ Պաշտպանության Բանակի զինծառայող: Ճշմարտությունն այդ է: Ցավոք, Դուշանբեում պայմանավորվածությունից հետո կան արդեն առաջին զոհերը: Ես իսկապես հույս ունեի, որ մեզ կհաջողվի կրճատել լարվածությունը»,-ասել է Փաշինյանը:
Վարչապետի կարծիքով, որպեսզի հնարավոր լինի խուսափել վեճերից, թե ով, որտեղ եւ երբ է կրակել, անհրաժեշտ է քննարկել բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Վիենայում 2016 թվականին: «Խոսքը հակամարտության գոտում հրադադարի խախտման դեպքերը հետաքննելու մեխանիզմներ ստեղծելու մասին է: Անհրաժեշտ է ստեղծել հետաքննության հստակ մեխանիզմներ»:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը