Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Նիկոլ Փաշինյանի պատանդների թոփ եռյակն, ըստ Արմեն Աշոտյանի

«Նիկոլ Փաշինյանն ուզում է ոչ թե ուժեղ իշխանություն, այլ տոտալ իշխանություն»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն`ամփոփելով Նիկոլ Փաշինյանի իշխանության գործունեության մեկ տարին: Նա գտնում է, որ Նիկոլ Փաշինյանը չի բավարարվում այն սահմանադրական շրջանակներով, որ տրված է իրեն ՀՀ օրենսդրությամբ:

«Պատահական չէ, որ ԱԺ-ն գրավելուց եւ վարչապետ դառնալուց հետո, նա պարբերաբար գրոհներ է ձեռնարկում, այսպես կոչված դիմադրության օջախների վրա: Այդ շարքը կարող ենք շարունակել՝ սկսելով դատական իշխանությունից, հիշելով ԵՊՀ-ն, հավելելով Աբովյանը… Նա չի հանդուրժում, եւ չի հանդուրժելու որեւէ վայր, որեւէ ինստիտուտ, որեւէ քաղաք կամ հաստատություն, որտեղ նա բացարձակ իշխանություն չունի: Այսինքն՝ իշխանությունները փորձում են ձեւավորել տոտալ վերահսկողության երկիր»,-ասաց Արմեն Աշոտյանը` հավելելով, որ ունենք մի երկիր, որտեղ միակ բանը, որ ստացվում է վարչապետի մոտ`կառավարության նիստերին հանձնարարություններ տալն է ուժայիններին` «որեւէ մեկին ցբխելու»:

ՀՀԿ-փոխնախագահի գնահատմամբ, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ապացուցում է, որ որեւէ աղերս չունի մեր երկրի արտաքին եւ ներքին մարտահրավերների հետ: Համարժեք չէ առկա մարտահրավերներին եւ այդ անհամարժեքությունը ոչ միայն դրսեւորվում է յուրաքանչյուր շաբաթ, այլեւ խորացնում է առանց այդ էլ անհանգիստ անվտանգային միջավայրը Հայաստանի եւ Արցախի շուրջ: Օրվա թրենդին համարժեք, ՀՀԿ փոխնախագահը հումորով բնութագրեց իրավիճակը. «Մեր սեւ հոգսերը եւ ձեր վարդագույն «բաբոչկաները»:

Արմեն Աշոտյանի գնահատմամբ՝ թյուր կարծիք է ձեւավորվել, որ Նիկոլ Փաշինյանի ձեռքը կրակն է ընկել նախկին իշխանությունը, Ռոբերտ Քոչարյանը, իր հետ համաձայն չլինող մարդիկ. «Հետեւելով, թե ինչպես են կառավարության անդամները փորձում առաքինաբար դուրս գալ Նիկոլ Փաշինյանի անհաջող անլուրջ եւ անզուսպ հայտարարությունների տակից, օրինակ` Արցախի հետ կապված, պետական դավաճանների հետ կապված, ապա կարող ենք ասել՝ Նիկոլ Փաշինյանի ձեռքը կրակն ենք ընկել ոչ թե մենք, այլ կառավարության գիտակից անդամները: Ինձ համար թոփ եռյակը, որ Նիկոլ Փաշինյանի ձեռքը պատանդ են դարձել՝ Դավիթ Տոնոյանն է, Զոհրաբ Մնացականյանը եւ Արթուր Վանեցյանը: Նրանք ամեն անգամ ստիպված են սվաղել, լղոզել Նիկոլ Փաշինյանի հերթական անհաջող հայտարարությունները»:

Բանախոսը ՀՀ-ի դիմադրողականության անկում է արձանագրում նաեւ արտաքին աշխարհում: Այս համատեքստում, Արմեն Աշոտյանի համար ցավալի է, որ մեկ տարի առաջ հիմնականում գործողության մեջ դրված ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզն այս իշխանությունը հաստատեց միայն ընթացիկ տարվա հունիսի 1-ին:

Ավելին, Արմեն Աշոտյանի համար առավել անհասկանալի է, որ այն ոչ թե կառավարության որոշման, այլ վարչապետի որոշման ուժով հաստատվեց. «Անցյալ տարի հունիսի մեկից ուժի մեջ մտած պայմանագիրը մեկ տարի հետո նոր միայն ՀՀ կառավարության կողմից իրականացման ռազմավարություն է ստանում: Ի դեպ, ԵՄ-ն ակնկալում էր, որ այդ ճանապարհային քարտեզը պետք է հաստատվի կառավարության որոշմամբ եւ ստանա օրենքից մի նշաձող ներքեւ իրավական ուժ: Այդպես էր պլանավորված, մինչդեռ այն ստացել է ընդամենը վարչապետի որոշման իրավական լուծում»: