Երբեմն ուժեղանալու համար պետք է հարվածներ ուտես․ Արմեն Աշոտյան
«Ակնհայտ է, որ ասում են սեւ, ո՞վ է առաջինը մտքիդ գալիս՝ ես, Շարմազանովը, Արփինեն, հիմա նաեւ «Ադեկվատները», Նարեկը, Դաշնակցությունը: Սեւերը շատանում են, որպես սեւ ընկալվող քաղաքական, հասարակական միավորումները շատանում են, ու սա նորմալ է, դրանից պետք չի խրտնել, որովհետեւ ԱԺ-ում քաղաքական օրակարգ այդպես էլ չի ձեւավորվում: «Լուսավոր Հայաստանը» Բարգավաճի օգնությամբ մի լավ բան էր ուզում անել, արտահերթ նիստ աներ դատական իշխանության վրա էս հարձակումը... Ինչո՞վ ավարտվեց, ինչո՞վ ավարտվեց, այդ նիստը տեղի ունեցա՞վ, ես չեմ հիշում: Ըննդիմությանը բանի տեղ դրեցի՞ն, թույլ տվեցի՞ն...»,-ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ ՀՀԿ-ն իրեն վերագրեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանի « սեւազգեստ խմբավորումներ» հայտարարությունը։
«Հիմա շատ հոսք կա նոր անդամների՝ հատկապես երիտասարդների: Գիտեք, երբեմն ուժեղանալու համար պետք է հարվածներ ուտես: Մենք քաղաքական պրոցեսները դիտարկում ենք ոչ թե գծապատկեր, այլ որպես տարածական պրոցես, եւ այդ տարածության մեջ մենք հիմա ուժեղանալու փուլի մեջ ենք։ Ու միգուցե դա է նյարդայնացնում Նիկոլ Փաշինյանին, գուցե դա է իրեն անհանգստացնում, որ մի կողմից նա չի կարողանում կատարել իր խոստումները,հասկանում է, որ հողը տակից փախչելու է, եւ ստիպված պետք է ձգի այդ բոլտերը՝ պետության կառավարման, այդ թվում նաեւ նման սպառնալիքներով»,-ասաց Արմեն Աշոտյանը:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը