Չի եղել Արցախի հարցում որեւէ զարգացում, որի մասին Արցախի ղեկավարությունը տեղյակ չի եղել. Աշոտյան
Դեռեւս կուսակցությունում ոչ ոք չի ստացել հրավեր մասնակցելու կամ աջակցելու Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներին, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը չի ստացել, կգա հրավեր, կմտածենք։ Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանբելով հարցին, թե Սերժ Սարգսյանը արդյոք կմասնակցի այդ հանձնաժողովի նիստին, եթե հրավեր լինի։
«Ես պարզապես վստահ եմ, որ Սերժ Սարգսյանը թաքցնելու ոչ մի բան չունի ապրիլյանի պատերազմից առաջ, ընթացքում եւ հետո եղած ռազմաքաղաքական եւ արտաքին քաղաքական իրավիճակի վերաբերյալ։ Եթե ունի էլ, ապա ոչ Քննիչ հանձնաժողովից, գուցե ինֆորմացիայի մի մասը գաղտնի է։ Լավ կլիներ Սերժ Սարգսյանի հարցու պատասխանը լիներ ուղիղ եթերում»,–նշեց նա։
Աշոտյանի խոսքով՝ Արցախի հարցում ցանկացած զարգացումից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությունը տեղյակ է եղել. «Մենք պետք է սովորած լինենք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ ադեկվատ հայտարարություններ է անում ընդհանրապես եւ Արցախի հարցով մասնավորապես։ Անցած տարի Աժ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց՝ դուք եք միայն հող հանձնելու մասին բանակցել, պարզվեց այդպիսի բան չկա, Արցախում դավադիր ուժեր էր փնտրում, ԱԳՆ–ի ու ԱԱԾ–ի սվաղող դիվանագիտական հայտարարություններից հասկացանք, որ այդպիսի թեմա չկա, հիմա էլ հայտարարում է, թե Արցախում տեղյակ չեն եղել ԼՂ բանակցություններից, կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը աշխատում է կարճ հիշողություն ունեցող մարդկանց համար։ Չի եղել Արցախի հարցում որեւէ զարգացում, որի մասին Արցախի ղեկավարությունը տեղյակ չի եղել»։
Հիշեցնենք, որ օրերս լրագրողների հետ զրույցում Փաշինյանը հայտարարեց, որ ինքն է ԼՂ բանակցային գործընթացի փաստաթղթերը փոխանցել Արցախի ղեկավարությանը, քանի որ մինչ այդ նրանք տեղյակ չեն եղել։


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը