ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու Հարկային օրենսգրքին
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու ՀՀ կառավարության կողմից արտահերթ նիստով առաջարկվող Հարկային օրենսգրքին, այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
«Կողմ չենք քվեարկելու, որովհետև այնտեղ շատ խնդիրներ կան։ Կան լավ բաներ, որոնց կողմ ենք,սակայն համահարթեցման հարցում դեմ ենք լինելու։ Այսօր ժողովրդի հաշվին բյուջեի գումարնավելացնելն ընդունելի չէ։ Եթե մենք ունենք 230 հազար անձ, որ ստանում է 65000 դրամ, և 390 հազարը ստանում է 150․000, 130 հազար անձ էլ՝ 200.000 դրամ, դա ընդհանուր 600 հազարից ավելի մարդ է ստացվում, և Դուք գիտեք՝ ինչ թիվ է միջին աշխատավարձը, իսկ 2 մլն․ դրամ ստացող ունենք 800 հոգի։ 800 հոգու համար համահարթեցում պետք է լինի 600 հազար մարդու հաշվին»,-ասաց Գագիկ Ծառուկյանը։
Մեր մյուս հարցին՝ եթե կառավարությունն ընդունի ԲՀԿ-ի առաջարկն ու փոփոխված տարբերակներ կայացնի, կողմ կքվեարկեն, կուսակցության նախագահը պատասխանեց՝ այո հիմնականխնդիրը համահարթեցումն է։


















































Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ
Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տե...
Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք
Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա