ՄԻԵԴ–ը Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ որոշում է կայացրել
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի գործով այսօր՝ հունիսի 7–ին միջանկյալ որոշում է կայացրել եւ արձանագրել Գրիգորյանի նկատմամբ խոշտանգման փաստը։
Այս մասին NEWS.am–ին հայտնեց Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը։
Նա նշեց, որ դեռեւս ամիսներ առաջ խոշտանգման փաստի հետ կապված դիմել էին ՄԻԵԴ եւ հենց այդ վարույթի շրջանակներում էլ ՄԻԵԴ–ը որոշում է կայացրել։
Բաղդասարյանը նշեց, որ վաղը մամլո ասուլիս կհրավիրի եւ մանրամասն կներկայցնի որոշումը։
Նշենք, որ օրեր առաջ էլ Գրիգորյանի պաշտպանները շտապ բողոք էին ուղարկել ՄԻԵԴ՝ կապված։ Պաշտպաններն իրենց բողոքում հայտնել են, որ Մանվել Գրիգորյանին խոչընդոտում են պատշաճ բուժօգնություն ստանալ եւ այսպիսով նրան խոշտանգման են ենթարկում։
Հիշեցնենք, որ հունիսի 3–ին Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ–ից տեղափոխել էին «Երեւան–Կենտրոն» ՔԿՀ, այնուհետեւ՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Հունիսի 6–ին ՔԿՀ–ում կտրուկ վատացել է նրա առողջական վիճակը եւ նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Բժիշկները Գրիգորյանի վիճակը գնահատում են ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում է։
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը