Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Նման քայլերը դրական արդյունք չեն տալիս նախաձեռնողներին Հայաստանը մեծապես կարևորում է Գերմանիայի հետ փոխադարձ վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները Բահրեյնում ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին կոչ է արել զգոն լինել Վրաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը Ավիափոխադրումների խափանումները որևէ կապ չունեն նոր համակարգի հետ Ռուսաստանը մտադիր չէ հրապարակել ամերիկացի բանագնացների հետ բանակցությունների մանրամասները Վերջնական որոշում Ջեյ Դի Վենսը կարող է կայացնել միայն նոր տարվա մեկնարկից հետո Հրազդան քաղաքում գործունեություն իրականացնող «ՄԵՏԱԼԻԿԱ» ՍՊԸ-ում խախտումներ են արձանագրվել Այս պարտությունից ես միայն դրական հետևություններ եմ անում Բնակապահովման հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է վերջին անգամ Հայաստանի ստարտափների ֆինանսավորման համակարգի գնահատումն ու առաջարկություններ

Իմ բակից՝ մեծ ֆուտբոլ. Երևանի քաղաքապետարանՍպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովՆման քայլերը դրական արդյունք չեն տալիս նախաձեռնողներինՀայաստանը մեծապես կարևորում է Գերմանիայի հետ փոխադարձ վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերություններըԲահրեյնում ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին կոչ է արել զգոն լինել Վրաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունըԱվիափոխադրումների խափանումները որևէ կապ չունեն նոր համակարգի հետՌուսաստանը մտադիր չէ հրապարակել ամերիկացի բանագնացների հետ բանակցությունների մանրամասներըՎերջնական որոշում Ջեյ Դի Վենսը կարող է կայացնել միայն նոր տարվա մեկնարկից հետոՀրազդան քաղաքում գործունեություն իրականացնող «ՄԵՏԱԼԻԿԱ» ՍՊԸ-ում խախտումներ են արձանագրվել Այս պարտությունից ես միայն դրական հետևություններ եմ անումԲնակապահովման հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է վերջին անգամՀայաստանի ստարտափների ֆինանսավորման համակարգի գնահատումն ու առաջարկություններԴավիթ Զիրոյանը նշանակվել է Վարդենիսի քննչական բաժնի պետՄենք չենք կարող անձին պարտադրել բուժում առանց դատարանի որոշմանՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունիՆեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի եթերում բռնության և վիրավորանքի ցուցադրումըՀրազդանի համայնքային ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են մոտ 1,8 կիլոգրամ կանեփանման զանգված (տեսանյութ)Ապահովելու քաղաքացիներին պատշաճ առողջապահական ծառայություններովԿապանում պեղումների ընթացքում հայտնաբերվել է իշխանական խորհրդանիշ հանդիսացող գավազանի պղնձյա գլուխԹանգարանները՝ հանուն կայուն զարգացմանՄինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել են Դեղերի մասին օրենքի փոփոխություններըՍահմանադրական դատարանը նոր փոխնախագահ ունիՄրցույթ` Չինաստանի բուհերում 2027-2028 ուսումնական տարում կրթություն ստանալու համարԱպօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորություններըԱպարան-Սպիտակի ոլորաններ հատվածում կատարվել են միջին նորոգման աշխատանքներՀարի Քեյնն իրացրեց իր վաստակած 11–մետրանոցըՄեր հանրային տրանսպորտը պիկ ժամերին չի կարողանում հասնել կանգառ. ԱվինյանԴուստր Մարիաննա ընկերությունը տուգանվել է 16 755 000 ՀՀ դրամի չափովԻրանը նոր հարձակում է իրականացրել Բահրեյնում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՍա Անգլիայի հավաքականի լավագույն հանդիպումն էրՀայկ Մարտիրոսյանն ավարտել է ելույթները Total Chess 2026 մրցաշարի խմբային փուլումՏեսչական մարմինը հիշեցնում է տրանսպորտային միջոցների սեփականատերերին և վարորդներինՍա հենց այն մարտավարությունն է, որը նրանք միշտ կիրառում ենԵրեք երկրները համատեղ պատասխանատվություն ունեն աշխարհում խաղաղության ու կայունության պահպանման հարցումԲելգիայի հավաքականը հաղթել է Իտալիային, Ֆրանսիայի հավաքականը հաղթել է ԹուրքիայինՀայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կհանդիպեն ՀայաստանումԹաիլանդի Փհուքեթ կղզում հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվելՌուսաստանը հաղորդել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին Կարևոր գործ․ մեկ օր որպես պարեկային ծառայող (տեսանյութ)Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված վնասըՈւղղակի երկխոսություն` հատուկ ներկայացուցիչների մակարդակովԿասեցվել է Իգիթ ՍՊԸ պատկանող թթվասերի արտադրամասի գործունեությունըՄոսկվայի Արբատ փողոցում բացվել է ֆոտոցուցահանդեսՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԶգուշացե՛ք․ ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններՊետք է Երևանում սահմանափակենք երթևեկող ավտոմեքենաների քանակը. մեքենա վարելու մեր մշակույթը շատ վատն է. Ավինյան«Երեխան պետք է գնա դպրոց այնտեղ, որտեղ ոտքով կարա հասնի». խցանումներից ազատվելու Ավինյանի տարբերակը
Մամուլ

Թողեք՝ ասմունքեն. ինչեր ասես, որ չի տեսնում ԱԺ ամբիոնը

«Իրատեսը» գրում է. «Ինչեր ասես, որ չի տեսնում Ազգայի ժողովի ամբիոնը. էլ օլիգարխներ, էլ շշի հարվածի սպառնալիքի տակ ելույթ ունեցող ապագա վարչապետ, էլ անդրդվելի ու գոռգոռացող կին երեսփոխաններ, էլ տրանսգենդեր կին, օրեր առաջ էլ՝ ասմունքի պապակը հագեցնող պարմանուհի:

Ազգային ժողովի տեխնիկական անձնակազմը եթե իմանար, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի ելույթը ոչ թե քաղաքական օրակարգի կամ օրենսդրական որևէ նախագծի մասին է, այլ հուզականության ելևէջներով շաղախված ձոներգ, գուցե դրան համապատասխան հանդարտ երաժշտություն միացներ, դահլիճում մոմեր շարեր, պատգամավորներին թաշկինակներ բաժաներ, ամբիոնի չորսբոլորն էլ վարդի թերթեր շաղ տար:

Ի՜նչ հուզական տեսարան կլիներ. ծափահարությունների քաղաքականությունը որդեգրած երիտասարդ պատգամավորներն այս անգամ հոտնկայս կծափահարեին, սրտակեղեք ելույթից հետո Թագուհին կմաքրեր արցունքի վերջին կաթիլն ու գլուխ կխոնարհեր գործընկերների առջև: Չեմ բացառում անգամ, որ ԱԺ անցագրային կետի աշխատակիցները տոմսեր վաճառեին՝ ներկա գտնվելու ասմունքի չտեսնված ցերեկույթի, որտեղ գործող անձինք «օրինաստեղծներն» են:

Գեղարվեստական խորհրդարան ունենալը վատ չէ, ավելին՝ նույնիսկ օգտակար կարող է լինել քաղաքական բուռն ու լարված մթնոլորտը մեղմելու առումով: Բայց հանուն արդարության ասենք, որ 7-րդ գումարման ԱԺ-ում դեռևս որևէ օրինագծի շուրջ բովանդակային թեժ քննարկում չի ծավալվել, ուր մնաց, թե բանավիճող խորհրդարանականներին հանդարտեցնելու կարիք լինի: Թեև նորեկների ճնշող մեծամասնությունը ծաղրում էր նախկին պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի՝ Արցախին վերաբերող ելույթները, բայց նրա ասածի մեջ ճշմարտություն կար, ուղղակի պաթոսն էր շատ:

Այժմ, սակայն, նախկինների վրա անբռնազբոս կերպով հռհռացող նորերն անում են նույնը՝ ուղղակի առանց գաղափարի, սոսկ պաթոսով: Ում ի՞նչ է տալիս իշխանափոխությունից մեկ տարի անց «թավշյա հեղափոխության» մասին խոսելը, «ոչ թե «Իմ քայլը», այլ՝ «Մեր քայլը» համեմատությունն անցկացնելը, եթե այսօր այդ «հեղափոխության» պտուղները վայելելու փոխարեն երիցս լսում ենք մեկ տարի առաջ տեղի ունեցածի մասին՝ գեղարվեստական բառուբանով ու թատերական հուզականությամբ:

Ասմունքեք, երգեք, պարեք, ուրախացեք, ինչքան ուզում եք, բայց ոչ խորհրդարանում: Իհարկե, բոլոր մահկանացուների նման դուք էլ ունեք հույզեր ու զգացմունքներ, բայց դրանք ի ցույց դնելու լավագույն տեղը, հավատացեք, խորհրդարանական երկրի թիվ մեկ ամբիոնը չէ: Քանի որ ձեր սխալներն ու վրիպումները սիրում եք արդարացնել՝ անընդհատ կրկնելով, թե՝ «նոր ենք, թողեք սովորենք» թույլ տվեք մի բան էլ ես հուշեմ. Ազգային ժողովի ամբիոնը նախատեսված է քաղաքական հայտարարությունների, օրենսդրական նախագծեր ու փաթեթներ ներկայացնելու, կառավարություն-խորհրդարան հարցուպատասխանի, հանրապետության վարչապետին, նախագահին, պետական այլ գերատեսչությունների ղեկավարների թեկնածուներին ներկայացնելու ու նրանց խոսելու հնարավորություն տալու, ԱԺ խմբակցությունների ու պատգամավորների՝ քաղաքական և օրենսդրական բնույթի հայտարարությունների համար: Հուսով ենք՝ այս և այլ քննադատությունները, ձևավորված պրակտիկայի համաձայն, սվիններով չեք ընդունի, ասելով՝ թողեք՝ ասմունքենք»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: