Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է պատասխանատվությունից ԼՂ բանակցություններում. Աշոտյան
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է պատասխանատվությունից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։ Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Մեկ տարի անց հաստատում ենք այն, ինչ ակնհայտ էր նաեւ անցած տարի՝ Նիկոլ Փաշինյանը չունի ռազմավարություն Արցախյան հակամարտության հետ կապված: Երբ օրերս պատմում էր, որ Արցախի ղեկավարության հետ կիսել է իր ռազմավարությունը, մի քիչ լավ հիշողություն ունեցող մարդիկ հիշեցին, որ մի քանի շաբաթ առաջ ԵՊՀ–ում խոստովանում էր, որ չունի ռազմավարություն, ասում էր գրեք–տվեք, գնամ ներկայացնեմ, ինչն էր նա կիսում։
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է պատասխանատվությունից ԼՂ բանակցություններում, նա վախենում է եւ ճիշտ է անում, որ վախենում է պատերազմից, որովհետեւ որեւէ բանական մարդ պատերազմ չի ուզում, բայց այդ վախերով հանդերձ նա քայլեր չի ձեռնարկում, որ ՀՀ արտաքին եւ ներքին քաղաքականությունը համարժեք լինի այն մարտահրավերիներին, որոնց մենք առերեսվում ենք»,–նշեց նա։
Արմեն Աշոտյանը մտահոգություն է հայտնում, որ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները չեն հիշատակվում, չի խոսվում Ալիեւի հետ ուղիղ կապի մասին։
«Հայաստան–Արցախ ռազմաքաղաքական ճեղքը, որ առաջացել է Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարման պատճառով, լի է բազմաթիվ վտանգներով։ Բախտներս բերել է որ Արցախի ղեկավարությունը շատ ավելի խորուն է եւ իմաստուն, որ չի տրվում Փաշինյանի սադրանքներին»,–հավելեց նա։


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը