Ոմանց հանգիստ չի տալիս դրականորեն փոխված Կենդանաբանական այգին
Երեւանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներն ու կենդանասերները այսօր՝ հունիսի 7-ին, բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության դիմաց: Նրանք պահանջում են այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը՝ նրան մեղադրելով անօրինականությունների եւ կենդանիների սպանդ իրականցնելու մեջ:
Բողոքի ակցիայի մասնակիցները ցանկանում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը հրավիրել այդ խնդրին, եւ ուզում են նրա օժանդակությամբ ստեղծված իրավիճակին վերջնական լուծում տալ:
Կենդանասերների համախմբող Արմենն ասաց, որ արդեն 6 ամիս է ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր կենդանաբանական այգում ստեղծված իրավիճակի մասին.
«Կարծես՝ մտել են փակուղի, եւ չեն կարողանում ավարտին հասցնել: Մենք ուզում ենք այս պահին, որ վարչապետի աշխատակազմից որեւէ մեկը մեզ ընդունի կամ մեր նամակը հանձնենք աշխատակազմից որեւէ մեկին»,- ասաց նա:
Իսկ իրականությունն այն է, որ Ռուբեն Խաչատրյանի ղեկավարությամբ Երեւանի կենդանաբանական այգին անճանաչելիորեն դրական փոփոխությունների է ենթարկվել, իսկ դուրս մնացած աշխատակիցներն արդեն երկար ժամանակ նրա դեմ տարատեսակ դավեր են նյութում:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը