«Ես մեկնում եմ թոշակի, ոչ թե գնում եմ». դատավորները պայման ունեն
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Դատավորներին վեթթինգի ենթարկելու մասին ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում ակտիվ քննարկումներ են սկսվել:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` շուրջ 10 տարվա աշխատանքային փորձ ունեցող, ինչպես նաեւ մեկ տարի անց թոշակի մեկնող դատավորները քննարկել են, թե որքանո՞վ է արդարացի իրենց վեթինգի ենթարկելը: Ավելին` կարծիք են հայտնել, թե տարիներ շարունակ աշխատելով դատական համակարգում` արդա՞ր է, արդյոք, նոր քննություն անցնելը:
Դատավորներից շատերը, որոնք շուրջ 10 տարվա եւ ավելի աշխատանքային փորձ ունեն, ներքին քննարկումների ժամանակ հայտնել են, որ պատրաստ են դիմում գրել, գնալ, բայց պետք է իրենց խոստանան, որ թոշակ կստանան, իսկ եթե թոշակ չեն տալու, ապա ինչո՞ւ պետք է ազատման դիմում գրեն եւ հեռանան:
Թոշակի գնացող դատավորների թվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մանուշակ Պետրոսյանը, որը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Ես մեկնում եմ թոշակի, բայց ես մեկնում եմ, ոչ թե գնում եմ այնպես, որ ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ, այլ հակառակը` ես շատ մտահոգված եմ գնում, մտահոգված իմ ընկերների համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել