Աշոտ Մելքոնյանը՝ վրացիների «սեւ ցուցակում». Իսկ Ռոլանդ Շառոյանին ստիպել են անգիր թվարկել իր ճնշման դեղերը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայկական 22 հոգանոց պատվիրակությունը, 8 օր Արեւմտյան Հայաստանով շրջելուց հետո, վերադառնում է։ Թուրքական անցակետը բարեհաջող եւ անարգել անցնելով՝ երեկ նրանք հայտնվել են վրաց սահմանապահների ձեռքում։
Ոչ միայն անձնական իրերն են բացել, այլեւ Ռոլանդ Շառոյանին ստիպել են անգիր թվարկել իր ճնշման դեղահաբերը։ Իսկ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանին առհասարակ թույլ չեն տվել մտնել Վրաստան։ Ասել են՝ նրա մուտքն արգելված է՝ «հակավրացական» պահվածքի համար։
Չնայած ակադեմիկոսն ընդամենը մեկ շաբաթ առաջ է եղել Վրաստանում։ Խմբի անդամները կապվել են Վրաստանում ՀՀ դեսպանի եւ ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ։ 2 ժամ հետո թույլ են տվել անցնել, բայց արգելելով հյուրընկալվել Ջավախքում բարեկամների տանը։
Հիշեցնենք, Մելքոնյանը ծնունդով Ջավախքից է։ Նրան, փաստորեն, սեւ ցուցակում են ընդգրկել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը