Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Այս իրավիճակում անիմաստ ենք համարում մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին. Գեղամ Նազարյան

Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների քննարկան համար «Հայ Ձայնը» զրուցել է քաղաքական մեկնաբան, ՕՐՕ («Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան») դաշինքից պատգամավորության թեկնածու առաջադրված Գեղամ Նազարյանի հետ: Ինչպես հայտնի է՝ ՕՐՕ ընդդիմադիր դաշինքը չի հաղթահարել նվազագույն շեմը եւ չի անցել Ազգային Ժողով:

«Խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերլուծությունն իմաստ կունենար, եթե լինեին ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ, եթե մարդկանց ստիպողաբար չքշեին տեղամասեր, եթե զանգվածային փողաբաժանություն չլիներ, եթե շրջիկ խմբեր չլինեին»,- «Հայ ձայնի» հետ զրույցում ասաց Գեղամ Նազարյանը՝ հավելելով, որ այժմ գործ ունենք մեծ խայտառակության հետ, և անիմաստ է ընտրությունների արդյունքներին անդրադառնալը:

«Երբ հայտարարում են, թե ընտրություններին մասնակցել է մոտ 1.6 մլն մարդ, երբ հազիվ այդքան ընտրող լինի Հայաստանում, արդեն իսկ պարզ է, որ գործ ունենք մեծ խարդախության եւ խաբեության հետ: Եվ այս իրավիճակում, երբ արդեն իսկ ակնհայտ է, որ ընտրություններ, որպես այդպիսին, տեղի չեն ունենում, անիմաստ եմ համարում մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին: Ցավալի է, բայց իրականությունն այն է, որ հերթական անգամ ականատեսն ենք լինելու ընտրությունների հետ կապ չունեցող մի նոր միջոցառման»,- ասաց մեր զրուցակիցը: Վերջինս, ներկայացնելով վիճակագրության տվյալները, նշեց, որ 1991թ. Հայաստանում ապրում էր մոտ 3 մլն 600 հազար մարդ: 1991թ. սեպտեմբերի 21-ին կայացած հանրաքվեի ժամանակ ընտրելու իրավունք ուներ 2 մլն 164 հազար մարդ: Հանրաքվեին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 95,4 տոկոսը՝ մոտ 2 մլն 57 հազար մարդ:

1995թ. Խորհրդարանական ընտրություններում քվեարկողների թիվը կազմել է 1 միլիոն 183 հազար մարդ:

1999թ. Խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկողների թիվն արդեն եղել է 1 մլն. 137 հազար մարդ:

2003 թ. Խորհրդարանական ընտրություններում քվեարկել է 1 միլիոն 188 հազար 256 մարդ՝ մոտ 50 հազարով ավելի շատ:

Վերջինիս դիտարկման համաձայն՝ տրամաբանական է, որ բնակչության արտագաղթի հետեւանքով նվազել է ընտրողների թիվը, եւ այն դեպքում, երբ բնակչության թիվը նվազում է, չի կարող ընտրողների, քվեարկողների թիվն աճել:

«2003-ից հետո ընտրողների թիվը կամ բնակչության թիվը նվազել եւ նվազել է: Հատկապես արտագաղթի ալիքն ավելացավ 2008 թվականից: Բայց արդեն սկսվեցին անոմալ երեւույթները: Բնակչությունը նվազում էր, իսկ ընտրողների եւ քվեարկածների թիվն աճում: Այս աճի հետ միասին ընկնում էր բնակչության կենսամակարդակը: Սա եւս օրինաչափ է: Ստի վրա հենված երկրում չի կարող առաջընթաց լինել: 2012 թ. Խորհրդարանական ընտրություններում ընտրողների թիվը կազմել է 1 միլիոն 572 հազար 518 մարդ, իսկ 2017թ.՝ 1 միլիոն 575 հազար 382 մարդ: Պաշտոնական թվերով վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանից արտագաղթել է մոտ 250 հազար մարդ, բայց արի ու տես, որ ընտրողների թիվը ոչ միայն չի պակասել, այլ ավելացել է մոտ երեք հազարով: Հիմա այս վիճակում գնալ եւ մասնակցել մեկ այլ խայտառակ միջոցառման, կարծում եմ, որ իմաստ չունի: Դրա փոխարեն բոլոր առողջ ուժերը պետք է խելք-խելքի տան, հասկանալու համար, թե ոնց կարելի է դուրս գալ այս մղձավանջից»:

Ըստ Նազարյանի՝ ավագանու ընտրությունների դեպքում եւս ունենալու եք այն նույն պատկերը, ինչը ունեցանք խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Նազարյանի կարծիքով՝ տեսնելու ենք նույն ներկայացումը՝ վատ եւ խայտառակ բեմականացմամբ, սակայն այս անգամ անհամեմատ ավելի քիչ ընտրակաշառք է բաժանվելու:

Կոալիցիայի հավանական կազմավորմանն անդրադառնալիս մեր զրուցակիցը դրան էական նշանակություն չտվեց, իսկ պատճառը արդեն իսկ տեղի ունեցածն է: «Եթե ընտրությունները ձեւական միջոցառում են, ապա կոալիցիա կազմել-չկազմելու հարցը եւս ձեւական է եւ իրական քաղաքական գործընթացի հետ որեւէ կապ չի կարող ունենալ»:

haydzayn.am