Հենց կտեսնեմ, որ ՔՊ-ից 25 հոգի միացել է այդ ստորագրահավաքին, ես կմիանամ
Radar Armenia-ի զրուցակիցը ԱԺ անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանն է։
- Պարոն Նազարյան, «Պատիվ ունեմ» խմբակցությունը ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել՝ թեկնածու առաջադրելով Դավիթ Համբարձումյանին։ «Հայաստան» խմբակցությունը հայտնել է, որ կապահովի անհրաժեշտ 28 քվեները։ Դուք պատրաստվո՞ւմ եք միանալ նախաձեռնությանը։
- Ոչ, չեմ պատրաստվում միանալ։ Ինչու՞ միանամ մի բանի, որն ավարտվելու է պարտությամբ։
- Ինչո՞ւ եք կարծում, որ պարտությամբ է ավարտվելու։ Նախաձեռնողները, կարծես, հնարավորություն տեսնում են հաջողության հասնելու։
- Հենց կբերեն, կտեսնեմ, որ ՔՊ-ից 25 հոգի միացել է այդ ստորագրահավաքին, ես կմիանամ, իսկ հիմա չեմ միանում, որովհետև անլուրջ ու անհայտ ծագման գործընթացներին չեմ միանում։
- Իսկ թեկնածուին՝ Դավիթ Համբարձումյանին, ճանաչո՞ւմ եք։ Ի՞նչ կարծիք ունեք նրա մասին։
- Հոյակապ անձնավորություն է. ափսոսում եմ, որ այդ տղայի հետ այդպես վարվեցին։ Նա հիանալի մարդ է, հիանալի ՏԻՄ ղեկավար. իրոք, անկեղծ ափսոսում եմ։
- Այսինքն, առաջարկված թեկնածուի հետ խնդիր չունե՞ք։
- Բացարձակ, ես իրեն ուզում եմ փրկել։
- Առհասարակ՝ այս պահին վարչապետին անվստահություն հայտնելու կարիք տեսնո՞ւմ եք։
- Ոչ, չեմ տեսնում․ մի տարի է մնացել ընտրություններին։
Նշենք, որ վարչապետին անվստահություն հայտնելն Ազգային ժողովում կարող է քննարկվել միայն այն դեպքում, երբ հավաքվի գործընթացի մեկնարկի համար անհրաժեշտ 36 ստորագրություն։ Նախաձեռնող «Պատիվ ունեմ» խմբակցությունն ունի 6 պատգամավոր, «Հայաստան» խմբակցությունը՝ 28 պատգամավոր։ Այսպիսով, նրանց ստորագրությունները միասին 34-ն են, ու հարցը ԱԺ օրակարգ մտցնելու համար պակասում է 2 ստորագրություն։
Իսկ Ազգային ժողովի կողմից հարցի ընդունման համար պահանջվում է նվազագույնը 54 ձայն՝ պատգամավորների պարզ մեծամասնությունը։ Այսինքն, անհրաժեշտ կլինեն նաև իշխող ՔՊ պատգամավորներից 18-ի ձայները։


















































Կա վտանգ՝ մսխեն մեր տղերքի թափած արյան վրա ստեղծված խաղաղությունը․ վե՛րջ տվեք մանկական խաղերին
Ինքնասիրության հարց է, ոչ մեկը պաշտոնական հանդիպումներին չպետք է օտար լեզվով խոսի. Գեղամ Նազարյան
Սահմանազատումից հետո որքանով են անվտանգ Տավուշի սահմանամերձ գյուղերը. զրույց Գեղամ Նազարյանի հետ
Իոաննիսյանին և Ավինյանին, որ հրավիրեք Ձեր աշխատասենյակ մարդկանց տանել-բերելու մասին մանրամասն կպատմեն. Նազարյանը՝ Փաշինյանին
Այս իրավիճակում անիմաստ ենք համարում մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին. Գեղամ Նազարյան
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ