Հանցագործը բանտից փախուստի է դիմել ուղղաթիռով
Ֆրանսիայում ավազակային հարձակման համար 25 տարվա ազատազրկման դատապարտված հանցագործ Ռեդուան Ֆաիդը փախուստի է դիմել ֆրանսիական բանտերից մեկից ուղղաթիռի օգնությամբ, գրում է Parisien-ը:
Թերթի տվյալներով՝ հանցագործը փախուստի է դիմել կիրակի առավոտյան Սեն Է Մարն դեպարտամենտում գտնվող բանտից: Հաղորդվում է, որ փախուստի ընթացքում Ֆաիդին օգնել է երեք զինված մարդ:
Միջադեպի հետևանքով վիրավորներ չկան:
Ֆաիդը քրեակատարողական հիմնարկից հեռացել է ուղղաթիռով, որը գրանցված է եղել Բելգիայում: Ավելի ուշ ուղղաթիռը հայտնաբերվել է այրված՝ Փարիզի արվարձաններից մեկում:
Հինգ տարի առաջ Ֆաիդն արդեն բանտից փախուստի հաջող փորձ էր ձեռնարկել: Այդ ժամանակ նա պայթեցրել էր բանտի պատը և պատանդ վերցրել հաստատության մի քանի աշխատակցի:


















































Ֆրանսիայում անկարգությունները շարունակվել են դեռահասի հուղարկավորությունից հետո
Ֆրանսիայում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 700 մարդ է ձերբակալվել
Ֆրանսիայի ՊՆ-ն հայտարարել է Նիգերում 120 ահաբեկչի վերացման մասին
Ֆրանսիայում ձերբակալել են «դեղին բաճկոններ» շարժման առաջնորդին
Ֆրանսիայում փակվում է երկրի ամենահին ատոմակայանը