Իսկ ո՞վ է փոխարինելի
Հայաստանում փոխարինելիության խնդիրը շատ ավելի խորն է, քան մենք պատկերացնում ենք։ Ըստ էության, Հայաստանում չկա փոխարինելիության մեխանիզմ։
Ո՞վ է ինքնակամ հեռացել։
Ո՞վ է իր տեղը այս կամ այն արդյունքից հետո ինքնակամ զիջել։ Ո՞ր պաշտոնյան է այս կամ տապալումից հետո իր տեղը զիջել։
Ո՞ր կուսակցության նախագահն է մի պահի ասել՝ ժամանակն է, որ տեղս զիջեմ թիմակցիս։ 20-25 տարով նույն դեմքերն են։
Ո՞ր ֆեդերացիայի նախագահն է իր թիմերի խայտառակ ելույթներից հետո իր տեղը զիջել՝ հասկանալով, որ ինքը պետք է հեռանա։ Ճիշտ հակառակը՝ որքան խորն է պարտությունը, այնքան ավելի ագրեսիվ է խոսվում անփոխարինելիության մասին։
Ընտրություններում խայտառակ պարտություն կրած ուժերից ո՞ր մեկի ղեկավարն ասաց. «Ես վերցնում եմ անհաջողության պատասխանատվությունը» և հրաժարական տվեց։ Ոչ, բոլորն իրենց տեղում են, նրանք բոլորը հոգու խորքում իրենց անփոխարինելի են զգում։
Ոչ ոք չի ուզում տեսնել արձանագրված արդյունքի և իր ուղիղ կապը։ Ում ասվում է, որ պետք է տեղը զիջի, պետք է հեռանա, որովհետև կան լուրջ բացթողումներ, տապալումներ, մարդկայնորեն շոկ է ապրում. Ո՞նց թե՝ ե՞ս։ Այդպես են մտածում թե՛ գեներալները, թե՛ ռեկտորները, թե՛ կուսակցապետերը, թե՛ քաղաքապետերը, բոլոր-բոլորը։ 4-5 գումարման անընդմեջ պատգամավորներ կան։ Նույնիսկ կուսակցությունների երիտթևերի ղեկավարները չեն փոխվում։ Չեն ուզում փոխվել։ Սա էլ, ախր, կենսաբանական-տարիքային բաղադրիչ ունի իր մեջ։ 20-30 տարի մարդիկ նույն պաշտոններինն են։ Գոյություն չունեցող ժուռնալիստների միության 80-ամյա նախագահն էր դժկամությամբ հեռանում։ Մերձքաղաքական, պետական համակարգերը մի կողմ՝ հկ-ների նախագահների փոփոխություն տեսած կա՞ք։ Անկախ իրենց ոլորտից ու արժեհամակարգից. որևէ արևմտամետ ու ազատամիտ հկ-ի ղեկավարի փոփոխություն եղե՞լ է։ Թատրոնների, ստեղծագործական միությունների ղեկավարների փոփոխություն եղե՞լ է։ Այնպիսի տպավորություն է, թե բոլոր տեղերում միայն հաջողություններ ու բարձր արդյունքներ են գրանցվում, և հետևաբար՝ նույն մարդիկ պետք է շարունակեն աշխատել։
Ազգային Հերոսի կոչում ստացած Չեքիջյանը 57 տարի է՝ ղեկավարում է Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը։ Սա լուրջ մտածելու տեղիք է տալիս։
Պատկերացրեք՝ երկար տարիների ընթացքում քանի-քանի սերունդ երիտասարդների չի փոխանցվել «տարիների ընթացում կուտակված՝ երևացող և չերևացող փորձը»։
Լինում են, իհարկե, դեպքեր, երբ մարդը բացառիկ տաղանդավոր է ու իրոք անփոխարինելի, կամ՝ իր տեղում իրոք չունի համարժեք փոխարինող, բայց սա արդեն նույնպես խնդիր է՝ որոշակի ոլորտում ունակ մարդկանց սակավության խնդիրը, որը նույնպես պետք է ուսումնասիրվի՝ հասկանալու համար, թե ինչու չեն գործում փոխարինողների կայացման մեխանիզմները։ Խնդիրը բոլոր առումներով շատ խորն է։
Սա խոսում է լրջորեն խաթարված մեխանիզմի մասին։ Սա սովորաբար բնորոշ է չկայացած հասարակություններով պետություններին։ Երբ չեն գործում փոփոխությունների քաղաքական աշխարհիկ մեխանիզմները, բոլորը տեղերում իրենց զգում են կաթողիկոսներ՝ անփոխարինելի։
Երկրում պետք է ձևավորվի հրաժարականների մշակույթ՝ արդյունքի, հասարակության պահանջի և սեփական խղճի թելադրանքի հիման վրա։ Ու երկրում պետք է ձևավորվի պաշտոնանկության մեխանիզմ՝ ոչ թե սիմպատիաների, այլ դարձյալ՝ արդյունքի ու հանրային պահանջի հիման վրա։ Պետությունն ու հասարակությունները կայանում են այդպես։


















































Պատմական գործի՞չ, թե՞ պատմական սխալ
Մանդատը սրբապատկեր չէ
«Օրենսդրական այլընտրանք» ծրագրի դասընթացը Գյումրիում
ՀՀ իշխանությունների արձագանքը ճիշտ է
Խնդիրը Նիկոլին կամ իշխանությանը դուր գալը չէ...
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)