«Օրենսդրական այլընտրանք» ծրագրի դասընթացը Գյումրիում
Հուլիսի 12-13-ին Գյումրիում տեղի ունեցավ «Օրենսդրական այլընտրանք» ծրագրի դասընթացը, որի մասնակիցներին «Այլընտրանքային նախագծեր խումբ» հկ-ի նախագահ Էլինար Վարդանյանը ներկայացրեց իրավական տեխնիկային տիրապետելու, օրենսդրական հստակ փոփոխություն կամ նոր առաջարկ ներկայացնելու, այդ առաջարկները ԱԺ օրակարգում ընդգրկելու վերաբերյալ անհրաժեշտ հմտություններ:
Էլինար Վարդանյանը նաեւ կոնկրետ օրինակներով ավելի մատչելի դարձրեց մատուցվող նյութը:
Դասընթացին մասնակցած ՔՀԿ ներկայացուցիչները ստացան կիրառական տեղեկատվություն, որն իրենց կօգնի անհրաժեշտության դեպքում սեփական օրենսդրական առաջարկներն ԱԺ ներկայացնել գրագետ եւ ամբողջական փաթեթով:
Դասընթացը մասնակիցների համար կարողությունների զարգացման կարեւոր հնարավորություն էր։ Գործնական աշխատանքի ընթացքում էլ ամրապնդվեցին ձեռքբերված հմտությունները հատուկ հանձնարարականների միջոցով: Գործնական աշխատանքը հնարավորություն կտա հետագայում տեսական գիտելիքները հեշտությամբ կիրառել պրակտիկայում:
Հիշեցնենք, որ դասընթացը կազմակերպվել էր «Այլընտրանքային նախագծեր խումբ» ՀԿ-ի կողմից իրականացվող «Օրենսդրական այլընտրանք» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին եւ անհատներին ներկայացնել օրենքով սահմանված բոլոր հնարավորությունները, որոնցով նրանք կարող են մասնակցել օրենքների ստեղծման աշխատանքին, աջակցել իրենց հետաքրքրող ոլորտների կատարելագործմանը, նպաստել բոլորիս համար մշակվող օրենքների բովանդակության ստեղծմանը, ինչպես նաեւ նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ։
Ավելացնենք, այս ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող Եվրասիա համագործակցություն հիմնադրամի՝ ՀԿ Դեպո ծրագրի «ՔՀԿ-ների կայունության ռազմավարություն» դրամաշնորհի շրջանակներում:


















































Պատմական գործի՞չ, թե՞ պատմական սխալ
Մանդատը սրբապատկեր չէ
ՀՀ իշխանությունների արձագանքը ճիշտ է
Խնդիրը Նիկոլին կամ իշխանությանը դուր գալը չէ...
Մտահոգիչ պարզունակություն
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Դանիան և Շվեդիան քննադատել են Ֆինլանդիայի և Նորվեգիայի զանգը Պուտինին. Euronews
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
25-օրյա վարժական հավաքները դեռ կայացման ճանապարհ ունեն, անելիք ունենք
Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է
Իսրայելում քվեների կեսից ավելիի հաշվարկից հետո առաջատարը Նեթանյահուի դաշինքն է