Հարցերը խելագարությամբ լուծելու ժամանակները
Դասագրքային ճշմարտություն է՝ երբ հարցերը չեն լուծվում օրենքի սահմաններում, դրանք փորձում են լուծել այլ միջոցներով, անգամ խելագարությամբ:
Մեկ, երկու երեք եւ ամեն ինչ խառնվում է իրար: Ինչպես ժողովուրդն է ասում՝ շունը տիրոջը չի ճանաչում: Երբ ամենապարզ եւ լուծում պահանջող խնդիրները չեն կարգավորվում, եւ համատարած անարդարություն է, երբ մարդու իրավունքները ոտնահարում են ամեն քայլափոխի, երբ օրենքից դուրս գտնվողներն իրենց ավելի ու ավելի անխոցելի են համարում, սկսվում է խելագարության փուլը:
«Երկիր Ծիրանիի» արարքը կարող է կոնֆետ թվալ հետագայում մեզ սպասվելիք խելագարություններից: Փոխանակ մեղադրենք նրանց, ովքեր մի քանի տարի շարունակ չեն նկատել դուրս հոսող կոյուղաջրերը, չեն զգացել գարշահոտությունը, ոմանք ասում են, թե հայ կնոջը հարիր չէր այն, ինչ նրանք արել են:
Իսկ ինչո՞ւ չեք խոսում, մեղմ ասած, թերացած մեծ ու փոքր պաշտոնյաների մասին: Ինչո՞ւ չենք խոսում այն մասին, որ Տարոն Մարգարյանը չի տիրապետում, թե իր ղեկավարած քաղաքում ինչ է կատարվում:
Մի քանի տարի առաջ Երեւանի բնակիչներից մեկը բազմաբնակարան շենքերից մեկի խնդիրը ներկայացնում էր Երեւան քաղաքի կոմունալ վարչության պետին եւ ասում, թե օրենքով ինչպես պետք է լուծվի խնդիրը: Ի պատասխան թմբլիկ վարչության պետը մի կողմ է նետում գրքույկը եւ ասում՝ փողկապիս մի նայի, հետս օրենքով մի խոսա, ես կարգին տղա եմ, քաղքի տղա եմ:
Այս պայմաններում հարցերը սկսում են լուծել կամ փորձել լուծել խելագարությամբ: Եւ եթե ուշքի չգանք, չսթափվենք, ապա դեռ երանի ենք տալու Զարուհու եւ նրա կուսակիցների ընտրած եղանակին եւ միջոցներին:
Օրենքից դուրս որեւէ մեկը չպետք է լինի, մարդը չպետք է զրկված լինի իշխանություն ձեւավորելու իրավունքից եւ պաշտոններում պետք է հայտնվեն նրանք, ովքեր հասկանում են, թե ինչ է,պետությունը եւ օրենքը:
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































Տարոն Մարգարյանը դիմել է երեւանցիներին եւ ակնկալել ներողամտություն
Տարոն Մարգարյանի տունը չի խուզարկվել, Մարգարյանը դեռևս չի հարցաքննվել
Տարոն Մարգարյանի գլխին ամպեր են կուտակվում
Հաղորդման նյութերը ողջ ծավալով փոխանցված են ԱԱԾ-ին. վարչապետի օգնականը՝ Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին
Բողոքի ակցիա քաղաքապետարանի դիմաց (Ուղիղ)
«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ