Հոգեբույժներ Երեւանի ավագանիում կամ ծեծը մի օր պետք է լիներ
Երեւանու ավագանու ՀՀԿ խմբակցության մի շարք անդամներ այսօր ծեծեցին «Երկիր ծիրանի» խմբակցության կին անդամներին, բայց ամեն ինչ սկսվեց դեռ երեկ, երբ Նուբարաշենի բանտի հարակից շենքերի բնակիչները փակել էին դեպի քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհը։
Բողոքի նման ակցիայի պատճառը բանտի՝ տարիներ շարունակ վթարային վիճակում գտնվող կոյուղին է, որի խցանված լինելու պատճառով տարածքում ամենուր գարշահոտություն է եւ հակասանիտարական վիճակ։
Եթե ուշադրություն դարձնեք, ապա խնդիրն առկա է եղել Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ, բայց այդ նույն նուբարաշենցիները, ինչպես նաեւ Երեւանի մյուս վարչական շրջանի ընտրողների մի զգալի մասը նյութական կամ գաղափարական դրդապատճառներից ելնելով ընտրեցին ՀՀԿ-ին՝ ավագանու անդամ դարձնելով նաեւ նրանց, ովքեր փետրվարի 13-ին ծեծեցին ավագանու ընդդիմադիր կին անդամներին:
Ամեն ինչ այս աշխարհում փոխկապակցված է: Եթե երեւանցին կարող է ձայն տալ ԺԷԿ-ի Սուրոյին, կարատեիստ Գոռին, մյուս-մյուսներին, ապա մի օր պետք է հայհոյանք հնչեր, մի օր էլ ծեծ լիներ: Ինչպես ասում են, եթե ներկայացման ժամանակ պատից հրացան է կախված, ապա այն պետք է մի օր կրակի: Այնպես որ, եթե Գոռ Վարդանյանը կամ Սուրոն ավագանիում են, ապա մի օր էլ պետք է ծեծ լիներ:
Իհարկե, նուբարաշանցիների բողոքը «Երկիր ծիրանին» պետք է այլ կերպ ներկայացներ, առանց օդը թունավորելու, բայց դա դեռ չի նշանակում, որ ինչ որ մեկը պետք է իրավունք ունենա հարվածել ավագանու անդամին, անկախ նրանից, թե նա ընդդիմադիր է, կին, թե տղամարդ:
Եւ այս տրամաբանության մեջ նորմալ է, որ Տարոն Մարգարյանն էլ ներողություն չի խնդրել: Նա իր ընկերների հետ եկել է այն եզրահանգման, որ խփողները «ճշտով» են եղել: Սա Երեւանի ավագանին է, որն ընտրվել է երեւանցիների մասնակցությամբ՝ ակտիվ, թե պասիվ: Սա մեր դաժան իրականությունն է: Իսկ ամեն ինչ սկսվեց նուբարաշենցիներից, որոնք տարիներ շարունակ հանդուրժել են կեղտաջրերը եւ գարշահոտը:
Եւ այս ամենը չէր կարող չավարտվել առանց հոգեբուժարանի ներկայացուցիչների հայտնվելու: Տրագիկոմդեիայի ժանրը հենց դա էր պահանջում: Նրանք այնպես էին նայում Զարուհի Փոստանջյանին եւ նրա գործընկերներին, ինչպես հայտնի ֆիլմում հոգեբույժները նայում էին հոգեբուժարանում հայտնված Շուրիկին:
Իսկապես, առանց հոգեբույժների այստեղ գործը չէր ավարտվի:
Գեղամ Նազարյան
Գլխավոր խմբագիր
Top-News.am


















































Տարոն Մարգարյանը դիմել է երեւանցիներին եւ ակնկալել ներողամտություն
Տարոն Մարգարյանի տունը չի խուզարկվել, Մարգարյանը դեռևս չի հարցաքննվել
Տարոն Մարգարյանի գլխին ամպեր են կուտակվում
Հաղորդման նյութերը ողջ ծավալով փոխանցված են ԱԱԾ-ին. վարչապետի օգնականը՝ Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին
Բողոքի ակցիա քաղաքապետարանի դիմաց (Ուղիղ)
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում