Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հերթական հանդիպում ուսուցիչների հետ ԵՄ-ն կշարունակի աջակցել Կիևին այնքան, մինչև հաստատվի արդար և կայուն խաղաղություն ԱՄՆ-ն մինչև միջանկյալ ընտրությունները չի վերսկսի հարվածներն Իրանին Անվավեր է ճանաչվել Արթիկում մսուր-մանկապարտեզի շենքի օտարման աճուրդը․ համայնքին կհատուցվի 12.4 միլիոն դրամ ԱԱԾ-ից հերքել են Մեղրիում ադրբեջանցիների՝ սահմանը հատելու լուրերը Տոնի Կրոսը մտադիր է վերադառնալ մեծ ֆուտբոլ Ուկրաինան հարվածներ է հասցնում Ռուսաստանում Յանդեքսի տվյալների կենտրոններին Նախարար Դավիթ Թադևոսյանը նոր սերնդի imID հավելվածում ակտիվացրել է իր թվային ինքնությունը եկեղեցու հարցն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովը կգլխավորի Արման Եղոյանը Օրենքով գող Արման Ջանինյանին սպառնում է ցմահ ազատազրկում Առանձին շրջաններում անձրեւ ու ամպրոպ Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Նավանեթհեմ «Նավի» Փիլեյին՝ ՀԱՀ- ից

Հերթական հանդիպում ուսուցիչների հետԵՄ-ն կշարունակի աջակցել Կիևին այնքան, մինչև հաստատվի արդար և կայուն խաղաղությունԱՄՆ-ն մինչև միջանկյալ ընտրությունները չի վերսկսի հարվածներն ԻրանինԱնվավեր է ճանաչվել Արթիկում մսուր-մանկապարտեզի շենքի օտարման աճուրդը․ համայնքին կհատուցվի 12.4 միլիոն դրամԱԱԾ-ից հերքել են Մեղրիում ադրբեջանցիների՝ սահմանը հատելու լուրերըՏոնի Կրոսը մտադիր է վերադառնալ մեծ ֆուտբոլՈւկրաինան հարվածներ է հասցնում Ռուսաստանում Յանդեքսի տվյալների կենտրոններինՆախարար Դավիթ Թադևոսյանը նոր սերնդի imID հավելվածում ակտիվացրել է իր թվային ինքնությունըեկեղեցու հարցն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովը կգլխավորի Արման ԵղոյանըՕրենքով գող Արման Ջանինյանին սպառնում է ցմահ ազատազրկումԱռանձին շրջաններում անձրեւ ու ամպրոպԽաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Նավանեթհեմ «Նավի» Փիլեյին՝ ՀԱՀ- իցԿլիչկոն խորհուրդ է տվել Կիևի բնակիչներին ժամանակավորապես հեռանալ քաղաքիցՇՎՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել «ԱԿԳ Ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցումԽոսրովի անտառ արգելոցի ֆոտոթակարդը ֆիքսել է գորշ արջերի ընտանիքի (տեսանյութ)Դիլիջան համայնքի նախկին՝ թիվ 9 մանկապարտեզի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնության ժամանակացույցըԷրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ավանդույթ (ֆոտոշարք)Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն (տեսանյութ)Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին (տեսանյութ)Դատախազը Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնել է դատարանԴասապատրաստման ժամանակ 55-ամյա կինը մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղային (տեսանյութ)ՆԳ նախարարը COP17-ի շրջանակում հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ հանձնարարականներ է տվելՎարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՌամոն Վեգան հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասինԿառավարության որոշումը միտված է դպրոցաշինության ծրագրերի շարունակականության ապահովմանը Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնումԵղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն. ՀՖՖ-ն հերքում է տարածվող լուրերըԵրկրորդ սերնդի մոլորակՕրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման նոր չափանիշներ և կարգավորումներՈւսումնական հաստատությունների անելիքներին զուգահեռ շատ կարևոր է նաև գրադարանների դերըՈւկրաինան հարվածել է Ռյազանում Յանդեքսի տվյալների կենտրոնինFirebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. ՇևցովԷնն Քարսոնը՝ գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիրԹուրքմենբաշիում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը (տեսանյութ)Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունըԹուրքմենստանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Սերդար Բերդիմուհամեդովի հանդիպումըԼա լիգայի ղեկավարությունը խիստ վերահսկողություն և ստուգումներ է իրականացնումԳութանասար հրաբխի Սև պատ կոչվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըԱջափնյակում սպանության գործով հետախուզվողը ձերբակալվել է ՎրաստանումԳորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցերՏոկաևն առաջարկել է քննարկել «Թրամփի ուղու» ինտեգրումը Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղունՄեքսիկայում ողբերգական միջադեպ է տեղի ունեցել շոուի ժամանակ Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունըԵրանոս գյուղում  նախատեսված է  արտաքին լուսավորության ցանցի կառուցումԵրեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպԴիվանագիտական սկանդալից հետո Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանինԲողոքի ակցիաները Իսպանիայում շարունակվում են Նիկոլ Փաշինյանին Թուրքմենստանում դիմավորել է փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովը (տեսանյութ)
Քաղաքականություն

Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքմենստանում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

Նախ տեղի է ունեցել երկրների առաջնորդների դիմավորման, ապա համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը։

Հաջորդիվ նեղ կազմով նիստում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է․

«Պատվիրակությունների հարգելի ղեկավարներ,

Ուրախ եմ ողջունել ձեզ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում։

Նախևառաջ, ցանկանում եմ սրտանց շնորհակալություն հայտնել մեր թուրքմեն բարեկամներին և անձամբ մեծարգո նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին՝ ջերմ ընդունելության, հյուրընկալության և այսօրվա գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար։

Ցանկանում եմ առանձնահատուկ նշել այս հանդիպման մասշտաբը, որն անցկացվում է «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում, որն իրապես տպավորիչ է ոչ միայն իր բնական գեղեցկությամբ, այլև ենթակառուցվածքային ներուժով։ Սերդար Գուրբանգուլի, ես այսօր առավոտյան հեծանիվով շրջել եմ քաղաքում և պետք է ասեմ, որ տպավորված եմ ճանապարհների որակով, կանաչ տարածքներով, քաղաքի ճարտարապետությամբ և լուսավորությամբ։ Եվ ուզում եմ ասել, որ հատկապես վաղ առավոտյան այստեղ հեծանվորդի համար իսկական դրախտ է։

Գագաթնաժողովի նախօրեին Կասպից ծովի ափին կազմակերպված մշակութային ծրագիրը հնարավորություն տվեց լիարժեքորեն զգալ մեր պետությունների ժողովուրդների ավանդույթների հարստությունն ու մշակութային բազմազանությունը։

Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել թուրքմենական կողմին՝ ավարտվող տարում ԱՊՀ-ում նախագահության շրջանակներում կատարած աշխատանքի համար։ Իր հերթին, հայկական կողմը կառուցողական ջանքեր է գործադրել Համագործակցությունում Թուրքմենստանի նախագահության հայեցակարգով նախանշված առաջնահերթությունների գործնական իրականացման ուղղությամբ։ Նաև ցանկանում եմ շնորհավորել Շավաքաթ Միրոմոնովին և Ուզբեկստանի ընկերներին ԱՊՀ-ում նախագահության ընդունման առիթով: Իհարկե, դուք կարող եք ապավինել մեր աջակցությանը:

Պատվիրակությունների հարգելի ղեկավարներ,

Հատկանշական է, որ այսօրվա նիստն անցկացվում է Անկախ Պետությունների Համագործակցության կազմավորման 35-ամյակի տարում։

ԱՊՀ հիմնարար փաստաթղթերից մեկը 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի հռչակագիրն է։ Այդ փաստաթղթով 11 խորհրդային հանրապետություններ, ճանաչելով և հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը, արձանագրեցին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության գոյության դադարեցումը։

Հարգելի գործընկերներ,

Ալմա-Աթայի հռչակագիրն առանցքային դեր է խաղացել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հաստատման գործում։

2024 թվականին Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել և վավերացրել են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։

Այս կանոնակարգը դարձավ անկախ Հայաստանի և անկախ Ադրբեջանի միջև կնքված առաջին երկկողմ իրավաբանորեն ուժ ունեցող փաստաթուղթը։ Եվ այդ փաստաթղթում ամրագրված է, որ Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովները Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացում որպես հիմնարար սկզբունք հիմք են ընդունելու Ալմա-Աթայի հռչակագիրը։

ԱՊՀ հիմնարար փաստաթուղթն առանցքային տեղ է զբաղեցնում նաև «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրված տեքստում։

Փաստաթղթի նախաբանում հիշատակվում է Ալմա-Աթայի հռչակագիրը, իսկ առաջին հոդվածում ասվում է. «Հաստատելով, որ նախկին ԽՍՀՄ խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միջև սահմանները դարձել են համապատասխան անկախ պետությունների միջազգային սահմաններ և որպես այդպիսին ճանաչվել են միջազգային հանրության կողմից՝ Կողմերը ճանաչում և հարգում են միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անխախտելիությունը և քաղաքական անկախությունը»։

Իսկ նույն համաձայնագրի երկրորդ հոդվածում ասվում է. «Լիովին համապատասխանելով Առաջին հոդվածին՝ Կողմերը հաստատում են, որ միմյանց նկատմամբ չունեն որևէ տարածքային պահանջներ և ապագայում ևս նման պահանջներ չեն ներկայացնի։ Կողմերը չեն ձեռնարկի որևէ գործողություն, ներառյալ՝ այնպիսի գործողությունների պլանավորումը, նախապատրաստումը, խրախուսումը կամ աջակցումը, որոնք ուղղված են մյուս Կողմի տարածքային ամբողջականության կամ քաղաքական միասնության ամբողջական կամ մասնակի մասնատմանը կամ խախտմանը»։

Վերոնշյալ հոդվածները պարունակող համաձայնագիրը նախաստորագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Սպիտակ տանը կազմակերպված խաղաղության գագաթնաժողովի ընթացքում։

2020 թվականի պատերազմից հետո մենք երկար ճանապարհ ենք անցել դեպի խաղաղություն։ Այս համատեքստում, ցանկանում եմ ընդգծել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի դերը 2020 թվականի նոյեմբերին հրադադարի հասնելու գործում։

Սակայն նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո, ցավոք, մեզ փաստացի չհաջողվեց հասնել խաղաղության։ Ակնհայտ էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու միայն մեկ իրական տարբերակ կա՝ Ալմա-Աթայի հռչակագրի սկզբունքների վրա կառուցված ճարտարապետությունը։

Պետք է ընդունել, որ 1991 թվականին Ալմա-Աթայի հռչակագրի ընդունումը չկանխեց Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրումը։

Ավելի քան 30 տարի հակամարտությունը շարունակվել է Ալմա-Աթայի հռչակագրի գոյության պայմաններում, և, կարծես թե, դրա գոյությունը նկատելի չէր։

Լիարժեք խաղաղություն հաստատելու համար, պատկերավոր ասած, անհրաժեշտ էր վերածնել Ալմա-Աթայի հռչակագիրը, ինչը մենք Ադրբեջանի նախագահի հետ արեցինք 2022 թվականի հոկտեմբերի 6-ին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքներով։

Պետությունների հարգելի ղեկավարներ,

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է։

Այսօր կարող ենք արձանագրել, որ վերջին երկու տարուց ավելի ժամանակահատվածում հայերի և ադրբեջանցիների միջև փոխհրաձգությունների հետևանքով զոհեր և վիրավորներ չենք ունեցել, ի տարբերություն նախորդ ավելի քան 30 տարիների, երբ 1990-ականներից սկսած՝ ամեն տարի երկու կողմերից էլ զոհեր և վիրավորներ էին լինում։

Արդեն գրեթե մեկ տարի է, ինչ Ադրբեջանի երկաթուղին բաց է հայկական բեռների համար։

Սկսվել է երկկողմ առևտուրը Հայաստանի և Ադրբեջանի միջև, սահմանազատվել և սահմանագծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի 12-կիլոմետրանոց հատվածը։

Մոտ ապագայում մեզ սպասում է TRIPP նախագծի իրականացումը Հայաստանի Հանրապետության տարածքում, որը կապաշրջափակի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունները, այդ թվում՝ Հայաստանի հյուսիսային և հարավային հատվածների միջև կապն Ադրբեջանի Նախջևանի Ինքնավար Հանրապետության տարածքով, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և նրա Նախջևանի Ինքնավար Հանրապետության միջև կապը Հայաստանի Հանրապետության տարածքով՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման հիման վրա։

Սա տեղի է ունենում ի կատարում Վաշինգտոնի հռչակագրի, որի երրորդ կետում ասվում է. «Մենք հաստատեցինք երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը ներպետական երկկողմ և միջազգային փոխադրումների նպատակով՝ նպաստելով տարածաշրջանում և հարակից տարածքներում խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը՝ հիմնվելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և պետությունների իրավազորության վրա: Այս ջանքերը պետք է ներառեն անխոչընդոտ հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և նրա Նախջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով միջազգային և ներպետական փոխադրումների համար Հայաստանի Հանրապետության փոխադարձ օգուտներով»:

Այսպիսով, կբացվեն նաև նոր միջազգային լոգիստիկ ուղիներ՝ Արևելքից Արևմուտք և Հարավից Հյուսիս, այդ թվում՝ երկաթուղային հաղորդակցություն Պարսից ծոցի և Սև ծովի միջև՝ Իրանի Իսլամական Հանրապետության, Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Վրաստանի տարածքներով։

Սա ցույց է տալիս, որ TRIPP նախագծի իրականացումը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին, այդ թվում՝ ԱՊՀ երկրներին, որոնք ձեռք կբերեն լոգիստիկ նոր հնարավորություններ։

Այս համատեքստում, ցանկանում եմ նշել, որ ակնկալվում է պետական սահմանի բացում և, համապատասխանաբար, Հայաստանի և Թուրքիայի միջև կապող ավտոմոբիլային ու երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնում։

Հարգելի ընկերներ,

Պետք է ընդգծել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը կատարյալ չէ։ Ակնհայտ է, որ կան հումանիտար հարցեր, որոնք դեռ սպասում են իրենց լուծմանը։ Նկատի ունեմ անհայտ կորածների ճակատագրերի պարզման, ականազերծման և կալանքի տակ գտնվող անձանց հետ կապված հարցերը։

Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով։ Սակայն այդ երևույթները, նույնիսկ եթե հարցեր են բարձրացնում, այլևս կասկածի տակ չեն դնում կայուն խաղաղության գոյության փաստը։

Պարզապես պետք է հասկանալ, որ ավելի քան 30 տարի տևած հակամարտությունը հնարավոր չէ մեկ ակնթարթում անջատել անջատիչի մեկ շարժումով։ Դրա համար ժամանակ և հետևողականություն կպահանջվեն։

Եղել են բազմաթիվ զոհեր, տառապանքներ, թշնամանք, վեճեր և համոզմունք, որ հակամարտության այսքան տարիներից հետո Հայաստանի և Ադրբեջանի խաղաղ համակեցությունն այլևս անհնար է։

Եթե հարցին նայենք այս տեսանկյունից, ապա Ադրբեջանի նախագահի հետ և մեր միջազգային գործընկերների աջակցությամբ մենք հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին, պահպանել այն, որովհետև այդ ձեռքբերումն առաջին հերթին ծառայում է Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին, Հայաստանի և Ադրբեջանի անկախության ամրապնդմանը, Հայաստանի և Ադրբեջանի ապագա սերունդներին, որոնք պատմական հնարավորություն են ստացել ոչ միայն խաղաղ համակեցության, այլև համագործակցության և բարիդրացիության համար՝ հիմնվելով ընդհանուր շահերի վրա։

Հենց Ալմա-Աթայի հռչակագիրը և դրա վերածնունդը ստեղծեցին այդ պատմական հնարավորությունը կամ, ավելի ճիշտ՝ պատմական իրականությունը, և մեզ պարզապես անհրաժեշտ է հենվել այդ իրականության վրա՝ հայացքն ուղղելով դեպի ապագա, որտեղ կողմերն առանց վերապահումների ճանաչում և հարգում են միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անխախտելիությունը և քաղաքական անկախությունը, և կողմերն այսօր ու ընդմիշտ միմյանց նկատմամբ չունեն որևէ բացահայտ կամ քողարկված տարածքային պահանջ։

Պետությունների հարգելի ղեկավարներ, հենց այսպիսի ռազմավարություն է ընտրել Հայաստանի Հանրապետությունը։ Եվ շատ կարևոր է ընդգծել, որ Վաշինգտոնի հռչակագրում մենք ընդունեցինք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման և վերջնական վավերացմանն ուղղված ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը և ընդգծեցինք մեր երկու երկրների միջև խաղաղության պահպանման և ամրապնդման կարևորությունը:

Մենք առաջ ենք շարժվում այս ճանապարհով, և ես հույս ունեմ ու վստահ եմ, որ համատեղ համագործակցելով՝ մենք կհասնենք մեր վերջնական նպատակին՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը և վավերացմանը:

Շնորհակալություն ուշադրության համար»։

Այնուհետև հաջորդել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված կազմով հանդիպումը, որի ընթացքում ստորագրվել են ԱՊՀ շրջանակում համագործակցությանը վերաբերող ընդունված փաստաթղթերը: