Ռամոն Վեգան հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին
Լոնդոնի Տոտենհեմի և Շվեյցարիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռամոն Վեգան հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին՝ դառնալով կազմակերպության գործող ղեկավար Ջանի Ինֆանտինոյի առաջին հրապարակային մրցակիցը:
«Իմ նպատակը պարզ է՝ ծառայել ֆուտբոլին և այն մարդկանց, որոնք կյանք են հաղորդում այս խաղին: Ես առաջադրվում եմ, որպեսզի միավորեմ համաշխարհային ֆուտբոլային ընտանիքը, իրականացնեմ իրական ու երկարաժամկետ բարեփոխումներ, արդիականացնեմ ՖԻՖԱ-ն 21-րդ դարի պահանջներին համապատասխան, վերականգնեմ կազմակերպության կայունությունն ու վստահությունը, ինչպես նաև վերադարձնեմ այն հավատը, որի կարիքն մեր խաղն այնքան ունի»,- Վեգայի խոսքն է մեջբերում Reuters-ը:
Առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ով է առաջադրել Վեգայի թեկնածությունը, և արդյոք որևէ ֆեդերացիա պաշտոնապես անցկացրել է նրա առաջադրումը: Ավելի վաղ նրա հայրենի Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակայնորեն չեղարկել էր իր աջակցությունը Ինֆանտինոյին առաջիկա ընտրություններում:
ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները տեղի կունենան 2027 թվականի մարտի 18-ին Մարոկկոյում կայանալիք ՖԻՖԱ-ի Կոնգրեսի ընթացքում: Թեկնածուների հայտերի ընդունումը կշարունակվի մինչև նոյեմբերի 18-ը:
armsport.am


















































«Տիեզերական ճամփորդություն» Երևանում. մեկնարկել է HIGH FEST-ը
2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելու
Մարտունիում մեծարել են համայնքի երկու ամենատարեց կանանց
Պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Երաշխավորվել է նախադպրոցական հաստատության աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազ...
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. ՀՀ գլխավոր դատախազություն
Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմ
Յուրգեն Կլոպը առաջին հաղթանակը տոնեց Գերմանիայի հավաքականի ղեկին