Գութանասար հրաբխի Սև պատ կոչվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում պարզվել էր, որ 2011 թվականի նոյեմբերին Ռ.Կ.-ն մասնակցել և հաղթող էր ճանաչվել Չարենցավան համայնքի Ֆանտան բնակավայրին սեփականության իրավունքով պատկանող՝ 40.000 քմ մակերեսով հողամասի՝ 25 տարի ժամկետով վարձակալության տրամադրման նպատակով կազմակերպված մրցույթում, մինչդեռ երկրորդ մասնակից Գ.Ս.-ն փաստացի մրցույթին չի մասնակցել։
Միաժամանակ, քրեական վարույթի նյութերը ստացվել էին Կոտայքի մարզի դատախազությունում՝ պետական շահերի պաշտպանության նպատակով համապատասխան միջոցներ ձեռնարկելու հարցը քննարկելու համար։
Ուսումնասիրության արդյունքում, Կոտայքի մարզի դատախազությունը, հաշվի առնելով, որ հողամասի վարձակալության մրցույթում Ռ.Կ.-ի կողմից հաղթող ճանաչվելը տեղի էր ունեցել օրենքի էական խախտմամբ, Չարենցավան խոշորացված համայնքի ղեկավարին միջնորդագիր էր հասցեագրել՝ վարձակալության պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։
Միջնորդագրի հիման վրա՝ վարձակալության պայմանագիրը լուծվել է։
2026 թվականի հոկտեմբերի 2-ին Կադաստրի կոմիտեում կատարված պետական գրանցման հիման վրա՝ Չարենցավան համայնքի տիրապետմանն է վերադարձվել 40.000 քմ մակերեսով հողամասը, որը ներառված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում:


















































«Տիեզերական ճամփորդություն» Երևանում. մեկնարկել է HIGH FEST-ը
2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելու
Մարտունիում մեծարել են համայնքի երկու ամենատարեց կանանց
Պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
Երաշխավորվել է նախադպրոցական հաստատության աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազ...
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. ՀՀ գլխավոր դատախազություն
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմ
Յուրգեն Կլոպը առաջին հաղթանակը տոնեց Գերմանիայի հավաքականի ղեկին