Էնն Քարսոնը՝ գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր
Կանադացի գրող Էնն Քարսոնն արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի։ Շվեդական ակադեմիան նրան մրցանակը շնորհել է իր համարձակ և նորարարական ստեղծագործության համար, որը «դասական ավանդույթի հետ խաղային երկխոսության միջոցով ժամանակակից գրականության համար նոր ձևեր է ստեղծել»։
Մրցանակի դափնեկրի անունը հայտարարվել է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում՝ Շվեդական ակադեմիայի կողմից։
Անցած տարի գրականության Նոբելյան մրցանակը շնորհվել էր հունգարացի գրող Լասլո Կրասնահորկային։
Այս շաբաթվա ընթացքում արդեն հայտարարվել են գիտական երեք անվանակարգի դափնեկիրները։
Նոբելյան շաբաթը ուրբաթ կեզրափակվի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի հայտարարությամբ։ Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրը հայտնի կդառնա երկուշաբթի։
Այս տարի նոբելյան մրցանակի դրամական պարգևը կազմում է 12 միլիոն շվեդական կրոն՝ մոտ 1.2 միլիոն ԱՄՆ դոլար, անկախ նրանից՝ մրցանակը շնորհվում է անհատին, դափնեկիրների փոքր խմբի, թե կազմակերպության։


















































ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Նեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»
Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի եթերում բռնության և վիրավորանքի ցուցադրումը
Իմ բակից՝ մեծ ֆուտբոլ. Երևանի քաղաքապետարան
Ուգո Լյորիսը բացառիկ պատմական նվաճման է հասել
Դոնալդ Թրամփն այս շաբաթ մեկնում է Ասիա
Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք...
Բնակապահովման հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է վերջին անգամ
Երեք երկրները համատեղ պատասխանատվություն ունեն աշխարհում խաղաղության ու կայունության պահպանման հարցո...