Տոկաևն առաջարկել է քննարկել «Թրամփի ուղու» ինտեգրումը Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղուն
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն առաջարկել է «Կենտրոնական Ասիա և Ադրբեջան» համագործակցության ձևաչափի շրջանակներում քննարկել «Թրամփի ուղու» ինտեգրումն Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղուն:
Նա կարծիք է հայտնել, որ առայժմ հնարավոր է այդ հարցը քննարկել փորձագիտական մակարդակով։ «Դրանց ինտեգրումը կընդլայնի Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու առկա ներուժը և կհամապատասխանի մեր բոլոր պետությունների երկարաժամկետ շահերին», - ասել է Տոկաևը Կենտրոնական Ասիայի պետությունների և Ադրբեջանի ղեկավարների 8-րդ խորհրդակցական հանդիպման ժամանակ։ Նա ընդգծել է, որ Ղազախստանը հատուկ նշանակություն է տալիս երթուղու զարգացմանը, քանի որ վերջին տարիների դինամիկան վկայում է դրա աճող պահանջարկի մասին, հավելելով, որ Համաշխարհային բանկի գնահատականներով՝ ենթակառուցվածքային բոլոր խնդիրների իրականացման դեպքում մինչև 2040 թվականը Կասպից ծովով բեռնափոխադրումների հոսքը կարող է քառապատկվել:


















































«Տիեզերական ճամփորդություն» Երևանում. մեկնարկել է HIGH FEST-ը
2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելու
Երաշխավորվել է նախադպրոցական հաստատության աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազ...
Պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
Մարտունիում մեծարել են համայնքի երկու ամենատարեց կանանց
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Prada-ն ավելի մեծ ուշադրություն է դարձնում գերհարուստ հաճախորդներին
Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. ՀՀ գլխավոր դատախազություն
Յուրգեն Կլոպը առաջին հաղթանակը տոնեց Գերմանիայի հավաքականի ղեկին
Տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն (տեսանյութ)