ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով «Ռադիոլուրի» հարցին, անդրադարձել է անհետ կորածների որոնման և նրանց ճակատագրերի պարզաբանման ուղղությամբ Ադրբեջանի հետ համագործակցությանը։
Փաշինյանը նշել է, որ հարցը մշտապես գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, սակայն պետական կառույցները չեն կարող հրապարակել իրականացվող աշխատանքների մանրամասները։
«Կան բազմաթիվ նրբություններ»,-ասել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ անհետ կորածների հարցի մասին ինքը տարբեր առիթներով, այդ թվում՝ ՄԱԿ-ի ամբիոնից, խոսել է։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանը և Ադրբեջանը երկուսն էլ ունեն անհետ կորած քաղաքացիներ, և նրանց ճակատագրերը պարզելու համար անհրաժեշտ է համագործակցություն։
«Այդ հարցը հնարավոր է լուծել համագործակցության միջոցով՝ փորձելով պարզել անհայտ անձանց գտնվելու վայրը, նրանց ճակատագրերը։ Մենք պատրաստ ենք այդ համագործակցությանը և ասել ենք, որ պատրաստ ենք համագործակցության»,-նշել է Փաշինյանը։
Նա նաև հիշեցրել է, որ 1990-ականներից ի վեր Հայաստանում շուրջ 1000 անձի գտնվելու վայրը շարունակում է անհայտ մնալ։
Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանի նախագահի հետ քննարկվել է երկու երկրների համապատասխան հանձնաժողովների աշխատանքն ու համագործակցությունն ակտիվացնելու հարցը։
Անդրադառնալով անհետ կորածների հարցի քաղաքականացմանը՝ վարչապետն ասել է, որ Ադրբեջանում կան շրջանակներ, որոնք այն օգտագործում են քաղաքական նպատակներով և թշնամական խոսույթ ձևավորելու համար։ Հայաստանի մոտեցումը, նրա խոսքով, այլ է՝ հարցին պետք է վերաբերվել մարդասիրական տեսանկյունից։
Փաշինյանն անդրադարձել է նաև պաշտպանության բյուջեի՝ 47 միլիարդ դրամով ավելացմանը։ Նրա խոսքով՝ լրացուցիչ միջոցներն ուղղվելու են բանակի բնականոն զարգացմանն ու երկրի պաշտպանական կարիքների ապահովմանը։
Անհետ կորածների հարցը հնարավոր է լուծել Հայաստանի և Ադրբեջանի համագործակցությամբ


















































«Տիեզերական ճամփորդություն» Երևանում. մեկնարկել է HIGH FEST-ը
2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելու
Մարտունիում մեծարել են համայնքի երկու ամենատարեց կանանց
Դանի Օլմոն շարունակում է քաղաքին փոխանցել իր եկամտի 2%-ը
Ռոնալդուի անձնական ինքնաթիռը մեկնել է Մադրիդ
Երաշխավորվել է նախադպրոցական հաստատության աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազ...
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. ՀՀ գլխավոր դատախազություն
Պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
Prada-ն ավելի մեծ ուշադրություն է դարձնում գերհարուստ հաճախորդներին