Ախուրյանից հետո՝ ռեկորդ նաև Ապարանում
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրել է․ «Ախուրյանից հետո՝ ռեկորդ նաև Ապարանում, իսկ Ազատում՝ վերջին 20 տարվա առավելագույնը։ Երեկ ներկայացրել ենք Ախուրյանի ջրամբարի ռեկորդային ջրապաշարը։ Եվս երկու ուշագրավ ցուցանիշ։
Ապարանի ջրամբարում՝ պատմական ռեկորդ։ 2026 թվականի հոկտեմբերի 7-ի դրությամբ ջրի ծավալը կազմել է 34,63 մլն մ³, ջրալցվածությունը՝ 38%։ Սա 1968–2026 թվականների դիտարկումների ամբողջ ընթացքում հոկտեմբերի 7-ին գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։
Ավելին՝ այսօր ջրամբարում ավելի շատ ջուր կա, քան որոշ տարիների նույնիսկ գարնանային առավելագույն ջրալցման ժամանակ, այսպես 2008 թվականին այն կազմել է 33,9 մլն մ³, իսկ 2014 թվականին՝ 23,4 մլն մ³։ Ազատի ջրամբարում՝ վերջին 20 տարվա առավելագույնը։ Ջրի ծավալը կազմել է 29,78 մլն մ³, ջրալցվածությունը՝ 43%։ Սա վերջին 20 տարիների ընթացքում հոկտեմբերի 7-ին դիտված ամենաբարձր արժեքն է։
Այսպիսի ջրապաշարով աշունը լավ լուր է 2027 թվականի ոռոգման սեզոնի համար»:


















































«Տիեզերական ճամփորդություն» Երևանում. մեկնարկել է HIGH FEST-ը
2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելու
Երաշխավորվել է նախադպրոցական հաստատության աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազ...
Մարտունիում մեծարել են համայնքի երկու ամենատարեց կանանց
Ռոնալդուի անձնական ինքնաթիռը մեկնել է Մադրիդ
Դանի Օլմոն շարունակում է քաղաքին փոխանցել իր եկամտի 2%-ը
Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. ՀՀ գլխավոր դատախազություն
Պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Բավարիան պատրաստվում է երկարաձգել Մայքլ Օլիսեի հետ գործող պայմանագիրը