Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին Լցակայանում բացահայտվել են խախտումներ ՊԵԿ-ը ներկայացրել է էլեկտրամոբիլների ներմուծման արտոնության քվոտայի մնացորդը Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքին կվերադարձվի 3240 քմ մակերեսով 2 հողատարածք Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսության աշխատակիցների մեծ մասը հեռանալու է Արևելյան Երուսաղեմից Երեխայի ծննդյան կապակցությամբ հիփոթեքի մարման աջակցությունը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ Թբիլիսիի օպերայի և բալետի պետական թատրոնում կայացավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա համերգը Թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդկանց ձերբակալել են Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը ցուցահանդեսը՝ Թբիլիսիում (ֆոտոշարք) Ռուսական երկաթուղիների նախագահը կժամանի Հայաստան, քննարկում կունենանք. Փաշինյան Խնդիրներ են արձանագրվել Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոնում Իրանը և Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով տարանցման անվտանգ երթուղիները

Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովինԼցակայանում բացահայտվել են խախտումներՊԵԿ-ը ներկայացրել է էլեկտրամոբիլների ներմուծման արտոնության քվոտայի մնացորդըԳեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքին կվերադարձվի 3240 քմ մակերեսով 2 հողատարածքՄեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսության աշխատակիցների մեծ մասը հեռանալու է Արևելյան ԵրուսաղեմիցԵրեխայի ծննդյան կապակցությամբ հիփոթեքի մարման աջակցությունը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամԹբիլիսիի օպերայի և բալետի պետական թատրոնում կայացավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա համերգը Թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդկանց ձերբակալել են Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը ցուցահանդեսը՝ Թբիլիսիում (ֆոտոշարք)Ռուսական երկաթուղիների նախագահը կժամանի Հայաստան, քննարկում կունենանք. ՓաշինյանԽնդիրներ են արձանագրվել Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոնումԻրանը և Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով տարանցման անվտանգ երթուղիներըԽաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը իշխող ուժի առաքելությունն էԱնհետ կորածների հարցը հնարավոր է լուծել Հայաստանի և Ադրբեջանի համագործակցությամբԻ՞նչ է նշանակում՝ Հայաստանը կանգնի նման վտանգի առջևՇարքից հանված ամերիկյան ռազմական ինքնաթիռների թիվը հասել է 81-Երևանի ավտոբուս ՓԲԸ-ն ներկայացրել է դեպքի վերաբերյալ պարզաբանումՀիշեցում․ ակտիվացնելով էլեկտրոնային ծանուցումը՝ վարորդները կարող են օգտվել 20 տոկոս բոնուսային նվազեցումիցՌուսական ուժերը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Ուկրաինայի 13 շրջանների վրա«Էրեբունի» արգելոց-թանգարանի հրապարակում կդադարեցվի երթևեկությունըԻսպանիայում բնակարանից վտարված տարեց կինը մահացել էՏուժածներին ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնությունԴատախազությունը պահանջում է Երևան քաղաքի Աբովյան 8/1 հասցեում գտնվող անշարժ գույքն ազատել ՓԲ ընկերության ապօրինի տիրապետումիցՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածների կյանքին վտանգ չի սպառնումԵրեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրին հավելյալ 500 մլն դրամՍտամբուլում վեցհարկանի շենքը մասամբ փլուզվել էՎստահությունը պետք է վաստակել (տեսանյութ)Դավիդ Սիլվան վերսկսել է պրոֆեսիոնալ կարիերանԽորհրդարանական ճեպազրույցների ուղիղ հեռարձակում - 08.10.2026Վարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Մասիսի համայնքային ոստիկանները Սիփանիկում հայտնաբերել են ապօրինի գործող ձկնաբուծարան (տեսանյութ)Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստ (տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՌազմական կցորդներին ընդունել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետըԵրթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված Էրեբունի-Երևան 2808 տոնակատարությամբՏրանսպորտային միջոցների տարհանումը հնարավոր կլինի իրականացնել առանց պարեկային ծառայողիՀայ փորձագետները մասնակցել են Հռոմում ընթացող Եվրո-միջերկրածովյան ջրային ֆորումինԿառավարության 2026 թվականի հոկտեմբերի 8-ի հերթական նիստը (տեսանյութ)Կանանց Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթել է ՀորդանանինՆուռնուսում 1300 մետր ոռոգման ջրագիծ է կառուցվել. ծրագրին հատկացվել է 25 միլիոն դրամԻ՞նչ է սեռական շորթումը և ինչպե՞ս պաշտպանել երեխաներին ու դեռահասներին. Կիբեռմարտահրավեր (տեսանյութ)Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնումՊենտագոնը պատրաստվում է հարվածել Իրանին. AxiosՈվ պետք է այս տարի ստանա Ոսկե գնդակը«Ժողովրդավարությունը՝ որպես Հայաստանի խաղաղության ուղի». դեսպան Նարեկ Մկրտչյանի ելույթը ԱՄՆ-ումԱխուրյանից հետո՝ ռեկորդ նաև ԱպարանումՋազ համերգ՝ Կասկադի տարածքումԱրթուր Դանիելյանը կալանավորվել էԻրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում էԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ Պետերբուրգ
Հայաստան

Երևանի ավտոբուս ՓԲԸ-ն ներկայացրել է դեպքի վերաբերյալ պարզաբանում

Մամուլում վերջին օրերին տարածված այն տեղեկատվության և հրապարակումների վերաբերյալ, թե քաղաքացին հանրային տրանսպորտում վնասել է մատը, ինչից հետո «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդը իբր լքել է դեպքի վայրը՝ առանց որևէ օգնություն առաջարկելու, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ներկայացրել է դեպքի վերաբերյալ պարզաբանում։

«Սեպտեմբերի 24-ին թիվ 33 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում քաղաքացին վնասել է մատը։ Հենց քաղաքացու ներկայացմամբ էլ՝ նրա ձեռքը հայտնվել է ավտոբուսի դռան այն փակիչ-ծխնու հատվածում, որը դռները բացելիս դեպի ներս է ծալվում։

Դեպքը տեղի է ունեցել երթևեկության համեմատաբար ինտենսիվ ժամի ընթացքում։ Վարորդը, հաշվի առնելով երթևեկության պայմանները և ուղևորների քանակը, հայելու միջոցով ֆիզիկապես հնարավորություն չի ունեցել տեսնելու բոլոր ուղևորներին։ Վարորդը միայն լսել է ուղևորների կողմից դուռը փակելու հորդորը, ինչն անմիջապես կատարել է, ապա կանգառում կրկին բացել դուռը։ Այդ պահին վարորդը հայելու միջոցով տեսել է իջնող ուղևորին։

Կարևոր ենք համարում ընդգծել, որ վարորդը և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն միջադեպի մասին տեղեկացել են միայն ավելի ուշ՝ քաղաքացու ներկայացրած բողոքից հետո։ Տեղեկանալուց անմիջապես հետո ընկերության համապատասխան ստորաբաժանման ներկայացուցիչները կապ են հաստատել քաղաքացու հետ և մինչ օրս գրեթե ամենօրյա ռեժիմով կապի մեջ են նրա հետ՝ հետաքրքրվելով նրա առողջական վիճակով և անհրաժեշտության դեպքում աջակցելու պատրաստակամությամբ։

Միաժամանակ ընկերությունը փորձել է պարզել դեպքի իրավական և ապահովագրական ընթացակարգը։ Մասնավորապես, ընկերության տեղեկություններով՝ բժշկական կենտրոնը, որտեղ դիմել է քաղաքացին, դեպքի վերաբերյալ իրավապահ մարմիններին համապատասխան տեղեկատվություն չի փոխանցել, ինչի հետևանքով ապահովագրական պատահարի գրանցման համար անհրաժեշտ ընթացակարգը ժամանակին չի մեկնարկել։

Ինչ վերաբերում է քաղաքացու կողմից կատարված բժշկական և այլ ծախսերին, դրանց փոխհատուցման հարցը կարգավորվում է գործող ապահովագրական ընթացակարգով։ Եթե դեպքի մասին համապատասխան տեղեկատվությունը ժամանակին փոխանցված և ապահովագրական պատահարը գրանցված լիներ, այդ գործընթացը հնարավոր կլիներ սկսել համապատասխան կարգով։ Քանի որ միջադեպի պահին վարորդը տեղյակ չի եղել ուղևորի վնասվածքի մասին, անհրաժեշտ տվյալները նույն պահին չեն փոխանցվել ապահովագրական ընկերությանը։

Միաժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի բոլոր վարորդներին հստակ հրահանգավորված է հանրային տրանսպորտում ցանկացած միջադեպի դեպքում, այդ թվում՝ ուղևորի ինքնազգացողության վատացման պարագայում, կանգնեցնել տրանսպորտային միջոցի ընթացքը, տեղեկացնել ընկերության համապատասխան ստորաբաժանմանը և գործել ստացված հրահանգներին համապատասխան։

Անհրաժեշտության դեպքում վարորդը պարտավոր է օգտագործել ավտոբուսներում առկա առաջին բուժօգնության պարագաները, դիմել շտապօգնության ծառայություն, ինչպես նաև վերցնել ուղևորի կոնտակտային տվյալները՝ հետագա կապն ապահովելու համար։

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ցավում է տեղի ունեցած միջադեպի համար և ուղևորին մաղթում է շուտափույթ ապաքինում։ Ընկերությունը շարունակում է կապի մեջ լինել քաղաքացու հետ և պատրաստ է իր իրավասությունների շրջանակում աջակցել իրավիճակի պատշաճ կարգավորմանը։

Միաժամանակ կոչ ենք անում հանրային քննարկումների ընթացքում առաջնորդվել բացառապես փաստերով և զերծ մնալ չճշտված կամ իրականությանը չհամապատասխանող այնպիսի ձևակերպումներից, որոնք կարող են թյուր պատկերացում ստեղծել ընկերության աշխատակիցների գործողությունների վերաբերյալ»,- նշում են «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից։