Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված Էրեբունի-Երևան 2808 տոնակատարությամբ
ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարության և նախապատրաստական աշխատանքների շրջանակում Երևանի մի շարք փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը։
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 9։00-ից մինչև հոկտեմբերի 10-ը՝ ժամը 24։00-ն, փակ կլինեն Հյուսիսային պողոտային հարող` Պուշկինի և Տերյան փողոցների հատվածները։
Ժամը 10։00-ից մինչև 20։00-ն փակ կլինի Աբովյան փողոցի՝ Թումանյան փողոցի խաչմերուկից մինչև Արամի փողոցի խաչմերուկն ընկած հատվածը։
Հոկտեմբերի 9-ին «Էրեբունի» թանգարանի հարակից հրապարակում անցկացվելիք տոնական միջոցառմամբ և նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Գուրգեն Մահարու և Նուբարաշենի փողոցներում, ինչպես նաև Խաչիկ Դաշտենցի փողոցից դեպի աջ և Էրեբունի փողոցից դեպի ձախ ուղղություններով։
Նախապատրաստական աշխատանքները կմեկնարկեն հոկտեմբերի 8-ին՝ ժամը 18։00-ին։ Տոնական միջոցառումը կավարտվի հոկտեմբերի 9-ին՝ ժամը 23։00-ին, իսկ բեմի ապամոնտաժումը նախատեսված է հոկտեմբերի 10-ին՝ ժամը 10։00-ից մինչև 14։00-ն։
Հորդորում ենք վարորդներին նախապես պլանավորել երթուղիները, օգտվել այլընտրանքային ճանապարհներից և հետևել պարեկային ծառայողների ցուցումներին։


















































«Տիեզերական ճամփորդություն» Երևանում. մեկնարկել է HIGH FEST-ը
2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելու
Երաշխավորվել է նախադպրոցական հաստատության աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազ...
Մարտունիում մեծարել են համայնքի երկու ամենատարեց կանանց
Ռոնալդուի անձնական ինքնաթիռը մեկնել է Մադրիդ
Դանի Օլմոն շարունակում է քաղաքին փոխանցել իր եկամտի 2%-ը
Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. ՀՀ գլխավոր դատախազություն
Պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Բավարիան պատրաստվում է երկարաձգել Մայքլ Օլիսեի հետ գործող պայմանագիրը