Դանի Օլմոն շարունակում է քաղաքին փոխանցել իր եկամտի 2%-ը
Իսպանացի ֆուտբոլիստ Դանի Օլմոն իր տարեկան աշխատավարձի 2%-ը նվիրաբերում է խորվաթական Վուկովար քաղաքին։ Այս մասին հայտնել է նրա գործակալ Էնդի Բարան։
Բարայի խոսքով՝ Օլմոն առանձնահատուկ կապ ունի Խորվաթիայի հետ, որտեղ սկսել է մեծահասակների ֆուտբոլային կարիերան՝ հանդես գալով Զագրեբի «Դինամոյում»։ Նա Վուկովար է այցելել երիտասարդական մրցաշարի ժամանակ, շփվել պատերազմը վերապրած տեղի բնակիչների հետ և որոշել աջակցել նրանց։
Գործակալի խոսքով՝ Օլմոն այդ մասին հրապարակավ չի խոսում, սակայն շարունակում է քաղաքին փոխանցել իր եկամտի 2%-ը։ Բարան նաև հայտնել է, որ ֆուտբոլիստը ցանկանում է կարիերան ավարտել «Դինամոյում» և հետագայում հնարավոր է՝ այնտեղ սկսել մարզչական աշխատանքը։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» ...
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար
Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից