Մինչև տարեվերջ նահանգում այլ մահապատիժ չի իրականացվի
Թենեսիի նահանգապետ Բիլ Լին հայտարարել է, որ մինչև տարեվերջ նահանգում այլ մահապատիժ չի իրականացվի։ Սա այն բանից հետո, երբ 50-ամյա Քրիստա Գեյլ Փայքի մահապատժի փորձը ձախողվել է։ Չորեքշաբթի Թենեսիի իշխանությունները չեն կարողացել մահապատժի ենթարկել Փայքին, որը դատապարտվել էր 1995 թվականին կատարված սպանության համար։ Նրան մահաբեր դեղամիջոցի երկու չափաբաժին են ներարկել, սակայն, ըստ նրա փաստաբանների, Փայքը ողջ է մնացել։
Փաստաբանների խոսքով՝ մահաբեր ներարկման փորձից հետո Փայքը ողջ է եղել և բարձրաձայն խռմփացրել է, որից հետո նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են բանտից։ Նա բուժում է ստացել հիվանդանոցում, սակայն փաստաբանները հայտնել են, որ նրա առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություն չեն ստացել։
Փայքի մահապատիժը նախատեսված էր չորեքշաբթի առավոտյան ժամը 10-ին։ Նա սպանությունը կատարել էր 18 տարեկանում և մահապատժի ենթարկվելու դեպքում կդառնար Թենեսիում ավելի քան 200 տարվա ընթացքում մահապատժի ենթարկված առաջին կինը։
Մահապատժի իրականացումից մեկ ժամ առաջ վերաքննիչ դատարանը կասեցրել էր մահաբեր ներարկումը, սակայն մի քանի ժամ անց ԱՄՆ Գերագույն դատարանը չեղարկել էր այդ որոշումը։ Փայքի փաստաբանները դատարան ներկայացված փաստաթղթերում հայտնել են, որ բժիշկները նրան պենտոբարբիտալի երկու չափաբաժին են ներարկել։
Նահանգապետ Բիլ Լին հայտարարել է, որ կարգադրել է անցկացնել «համապարփակ անկախ ուսումնասիրություն»՝ պարզելու, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել։ Նա նաև հայտնել է, որ այս տարի նախատեսված միակ մնացած մահապատիժը չի իրականացվի։ «Օրինականորեն նշանակված պատժի իրականացումը նահանգի ամենալուրջ պարտականություններից մեկն է, և Թենեսիի բնակիչներն ակնկալում են, որ այն կիրականացվի ոչ միայն օրինական և սահմանադրական, այլև արդյունավետ եղանակով»,- ասել է նահանգապետը։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» ...
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը