Flydubai-ը դադարեցրել է թռիչքները դեպի Իսրայել
Flydubai ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է բոլոր չվերթները դեպի Իսրայել և հակառակ ուղղությամբ: Որոշումը կայացվել է սեպտեմբերի 30-ին Դուբայ-Թել Ավիվ չվերթն իրականացնող օդանավում տեղի ունեցած արտակարգ պատահարի հանգամանքները հիմնավորապես հետաքննելու նպատակով։
Իսրայելի իշխանությունները՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ, չեն բացառում սեպտեմբերի 11-ի սցենարով ջիհադական ահաբեկչության փորձի վարկածը։ Թռիչքների դադարեցումը ժամանակավոր բնույթ է կրում. Flydubai-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ որոշումը կվերանայվի ավիացիոն ոլորտը կարգավորող մարմինների հետ համատեղ։
Ավիաընկերությունը պարտավորվել է չեղարկված չվերթների ուղևորներին առաջարկել թռիչքների այլընտրանքային տարբերակներ կամ ամբողջությամբ փոխհատուցել տոմսերի արժեքը։
Սաուդյան Արաբիայի օդային տարածքում FZ 1073 չվերթի երկրորդ օդաչուն (Օմանի քաղաքացի) դանակով հարձակվել էր օդանավի հրամանատարի վրա։ Միջադեպի հետևանքով ինքնաթիռը ընդամենը երկու րոպեում կորցրել էր շուրջ 5 կիլոմետր բարձրություն։
Անձնակազմին հաջողվել էր հաղորդել տագնապի ազդանշաններ, ինչից հետո Իսրայելը կործանիչներ էր օդ բարձրացրել։ Ուղևորների և բորտուղեկցորդների ջանքերով հարձակվողը վնասազերծվել էր, իսկ օդանավի կառավարումն ստանձնել էին նույն չվերթով որպես ուղևոր թռչող երկու այլ օդաչուներ։ Օդանավը հարկադիր վայրէջք էր կատարել Սաուդյան Արաբիայի Տաբուկ օդանավակայանում. 174 ուղևորներից ոչ ոք չի տուժել։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար
Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» ...
Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը