Քաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է
Հայկական քաղաքացիական ավիացիան 93 տարեկան է։ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է.
«Հարգելի՛ ավիատորներ, քաղաքացիական ավիացիայի ոլորտի աշխատակիցներ և վետերաններ,
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Քաղաքացիական ավիացիայի օրվա կապակցությամբ։
Քաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է։ Այն ապահովում է մեր երկրի կապն աշխարհի տարբեր երկրների հետ, նպաստում է տնտեսության, զբոսաշրջության և գործարար կապերի զարգացմանը։
Վերջին տարիներին Հայաստանի ավիացիոն ոլորտում արձանագրվում է շարունակական ակտիվություն․ ավելանում են թռիչքների թվերը, ընդլայնվում են ուղղությունների աշխարհագրությունները, հայկական շուկա են մուտք գործում նոր ավիաընկերություններ։
Վերջին տարիներին շեշտակի աճել է ուղևորահոսքը դեպի Հայաստան, ինչի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի թողունակությունը։
Հետևողական աշխատանքի արդյունքում Երևան-Կապան թռիչքները դարձել են ամենօրյա, աշխատանք է տարվում Կապանի օդանավակայանին միջազգային օդանավակայանի կարգավիճակ շնորհելու ուղղությամբ։
Շարունակվում են տեղական նշանակության այլ օդանավակայանների գործարկման աշխատանքները։
Մեր առաջնահերթություններն են շարունակել ոլորտի բարեփոխումները, բարձրացնել ավիացիոն անվտանգության մակարդակը, զարգացնել ենթակառուցվածքները, ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը և ապահովել ուղևորների համար ավելի հասանելի ու որակյալ ծառայություններ։
Այս ամենի հիմքում ոլորտի յուրաքանչյուր աշխատակցի ամենօրյա պատասխանատու աշխատանքն է։
Մաղթում եմ խաղաղ երկինք, անվտանգ թռիչքներ և մասնագիտական նոր ձեռքբերումներ։
Շնորհավոր Քաղաքացիական ավիացիայի օրը»։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փա...
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...