Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացում Ալիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով Քաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ Առաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանին Իրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ) Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղին Պենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտը Աշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել է Հարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համար Իսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքները ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»

Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացումԱլիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքովՔաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ էՍպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱռաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանինԻրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ)Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղինՊենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտըԱշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել էՀարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համարԻսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքներըՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներԱՄՆ պատժամիջոցներ` ռուսական և չինական ընկերությունների նկատմամբ. ReutersՍկեսուրի կողմից պարբերաբար նվաստացումների հետևանքով կինն ինքնասպան է եղելՀին նմուշի անձնագիրը վավեր կմնա մինչև ժամկետի ավարտը Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ովԻրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման համար ներկայացրել է յոթօրյա ծրագիր Պատրիարք Կիրիլը շնորհավորել է արքեպիսկոպոս Եզրաս ՆերսիսյանինFlydubai-ի օդաչուներից մեկը Օմանի քաղաքացի է եղել. CNNՀանրային քննարկման է դրվել երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչի ժամկետը երկարաձգելու նախագիծըԿալինինգրադի շրջափակման դեպքում Ռուսաստանը պատրաստ է միջուկային հարված հասցնել Երկարաձգվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումըԱՄՆ-ն ու Հայաստանը կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերիՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստԻրաքում ավարտվել է ԱՄՆ-ի առաքելությունըՄենք չենք կարող ձեռք տալ ֆուտբոլինՔննարկվել են Արդարադատության նախարարության իրավական և թվային բարեփոխումներըՀայաստանը տասներորդն է միջինից բարձր եկամուտ ունեցող 35 երկրների ինովացիոն վարկանիշումՔննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերՆա կարող է դառնալ Թենեսի նահանգում մահապատժի ենթարկված առաջին կինըՕդի ջերմաստիճանը կնվազիԱննա Վարդապետյանը ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումներըՆոր պահանջներ` էլեկտրաէներգետիկական համակարգի հզորության գործակցի վերաբերյալԲաքուն և Մինսկն ամրապնդում են ռազմական համագործակցությունըՌՈ պետը շրջայց է կատարել բանակային դիրքերումՀայաստանի քաղաքացիական ավիացիան 93 տարեկան էՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշար Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունումՔաղաքապետարանը տեղեկացնում էԻսրայելում ստուգվում է FlyDubai-ի ինքնաթիռի օդաչուի ինքնասպանության փորձի վարկածըՎոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է ՌԴ Պետդումայի նախագահԱրաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. ReutersՌուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել էՄեծ Բրիտանիայի հարաբերությունների երկարաժամկետ փոփոխությունների տարբերակներըՀրազդանի Firebird AI կենտրոնի վերաբերյալ ռուսական հեռուստաալիքի գնահատականը քաղաքականացված է. Դավիթ ԹադևոսյանՄիքայել Մինասյանը հրավիրվել է Գլխավոր դատախազությունԵրևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ՖԱ-ի ակադեմիայի մասնաճյուղերից մեկըՄեկնարկում է «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովըՀայաստանում քննարկվել են գենդերազգայուն կենսաբազմազանության կառավարման հնարավորությունները
Մշակույթ

Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշար

Հայաստանի պետական կամերային նվագախումբը Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձին նվիրված համերգաշարով հյուրախաղերով հանդես է եկել Հնդկաստանում՝ ելույթ ունենալով երեք քաղաքներում՝ Կալկաթայում, Նյու Դելիում և Չեննայում (պատմական Մադրաս)։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Համերգաշարը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության, ինչպես նաև Հնդկաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ։

Համերգաշարը մեկնարկել է Կալկաթայի հանրահայտ Վիկտորիա Մեմորիալում։

Համերգաշարին բացման խոսքով հանդես են եկել Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանն ու Հնդկաստանի Արևմտյան Բենգալիայի կառավարության բարեկեցության վարչության քարտուղար Սանջայ Բանսալը։

Նվագախմբի հաջորդ կանգառը Նյու Դելին էր, որտեղ նվագախումբը հանդես է եկել հանրահայտ Լոտոսի տաճարի համերգասրահում։

Համերգի պաշտոնական ընդունելության ընթացքում բացման խոսքով հանդես է եկել ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Հնդկաստանի հարուստ մշակութային ավանդույթներին և պատմական ժառանգության նկատմամբ երկու ժողովուրդների խոր հարգանքին: Նա ընդգծել է, որ տարիների ընթացքում երկու երկրների հարաբերությունները զարգացել են քաղաքական երկխոսության, պաշտպանության, առևտրի, կրթության, տեխնոլոգիաների, զբոսաշրջության և հատկապես՝ մշակույթի ոլորտներում։

Ելույթով հանդես է եկել նաև Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալ, Արևելյան հարցերով քարտուղար Ռուդրենդրա Տանդընը՝ կարևորելով Հայաստանի և Հնդկաստանի դարավոր պատմամշակութային կապերը և դրանց հենքի վրա ձևավորված գործընկերության հետագա ամրապնդումը։

Եզրափակիչ համերգը կայացել է Չեննայի պատմական Մադրասի Երաժշտական ակադեմիայում։ Համերգի մեկնարկին ելույթներով հանդես են եկել Հնդկաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը և Չեննայում ՀՀ պատվավոր հյուպատոսը։

Հնդկաստանյան համերգներին ներկա են եղել մի շարք երկրների դեսպաններ և դիվանագետներ, Հնդկաստանի պետական և մասնավոր կառույցների, փորձագիտական շրջանակների, ինչպես նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Հայաստանի նվագախմբի պատվիրակությունը գլխավորել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանը։ Համերգաշարի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը Սիփան Օլահն էր, որը հանդես է եկել նաև որպես տենոր մենակատար։ Համերգներին որպես մենակատարներ հանդես են եկել նաև Լիբանանից ժամանած սոպրանո Շողիկ Թորոսյանը, ջութակահար Աստղիկ Վարդանյանը և դաշնակահար Կատարինե Հովսեփյանը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ։

Համերգային ծրագրում հնչել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Էդվարդ Միրզոյանի, Խաչատուր Ավետիսյանի, Վաղարշակ Կոտոյանի, Շառլ Ազնավուրի, Էդվարդ Գրիգի, ինչպես նաև եվրոպացի այլ կոմպոզիտորների ստեղծագործություններից։

Հայաստանի պետական կամերային նվագախմբի հնդկաստանյան հյուրախաղերը դարձել են ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված նշանակալի մշակութային նախաձեռնություն՝ նպաստելով հայկական երաժշտարվեստի միջազգային ներկայացվածության ընդլայնմանը և հայ-հնդկական մշակութային կապերի ամրապնդմանը։