Հայաստանի քաղաքացիական ավիացիան 93 տարեկան է
Հայաստանի քաղաքացիական ավիացիան նշում է ձևավորման և զարգացման 93-ամյակը։
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շնորհավորել է ոլորտի մասնագետներին, վետերաններին և գործընկերներին 93-ամյակի առիթով։
Կոմիտեից հայտնում են, որ անցած տասնամյակների ընթացքում ավիացիան դարձել է Հայաստանի՝ աշխարհի հետ կապող կարևոր օղակ՝ նպաստելով տնտեսության, զբոսաշրջության և միջազգային համագործակցության զարգացմանը։ «Այս օրը շնորհավորում ենք ոլորտի բոլոր մասնագետներին, վետերաններին, գործընկերներին և նրանց, ովքեր իրենց ամենօրյա պատասխանատու աշխատանքով ապահովում են հայկական ավիացիայի անվտանգ, կայուն և շարունակական զարգացումը։
Շնորհակալություն ձեր մասնագիտական նվիրումի, պատասխանատվության և բարձր չափանիշներին հավատարիմ աշխատանքի համար։
Թող Հայաստանի երկինքը միշտ լինի խաղաղ, իսկ հայկական ավիացիայի ճանապարհը՝ անվտանգ, զարգացող և նոր ձեռքբերումներով լի»,– ասված է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի շնորհավորական ուղերձում։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շնորհավորել է ոլորտի ներկայացուցիչներին՝ մաղթելով անվտանգ աշխատանք և նոր հաջողություններ։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փա...
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...