Երկու առաջնորդներն էլ դարձել են «դիմադրության առաջնորդներ»
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերջին ամիսներին սկսել են ավելի կոշտ արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին ու քաղաքականությանը։ POLITICO-ի վերլուծության համաձայն՝ երկու առաջնորդներն անգամ հրապարակային ծաղրանքի միջոցով են հակադարձում Թրամփին։
Քարնին, օրինակ, ծաղրել է Թրամփի այն հայտարարությունը, թե ՄԱԿ-ում իր ելույթի ժամանակ հեռահաղորդիչի խափանումը կարող էր դավադրության հետևանք լինել։ Ավելի ուշ նա նաև հրապարակային միջոցառման ժամանակ նմանակել է Թրամփի հայտնի ձեռքի շարժումները։
Մակրոնը ևս ակտիվորեն հակադարձում է ԱՄՆ նախագահին։ Վերլուծաբանների կարծիքով՝ նրանց վարքագծի նպատակներից մեկը մյուս արևմտյան առաջնորդներին ևս Թրամփի նկատմամբ ավելի ինքնուրույն դիրքորոշում որդեգրելուն խրախուսելն է։
Քարնին և Մակրոնը դարձել են «դիմադրության առաջնորդներ»։ Միևնույն ժամանակ, փորձագետները զգուշացնում են, որ Թրամփի հետ հրապարակային առճակատումը կարող է նաև քաղաքական և տնտեսական ռիսկեր ստեղծել։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» ...
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից