Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տարի՞ք, թե՞ հոգեվիճակ (տեսանյութ) Մինչև տարեվերջ նահանգում այլ մահապատիժ չի իրականացվի Երևան-Ֆրեզնո. քննարկվել են առևտրի, ներդրումների և B2B համագործակցության հնարավորությունները Իրանական կողմը հերքել է, որ իրենց «վտարել» են ԱՄՆ-ից. Axios Ռոնալդուի անձնական ինքնաթիռը մեկնել է Մադրիդ 2027թ. հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան Հունգարիայի հյուպատոսության աշխատակիցները կլքեն Ռուսաստանի տարածքը Երկու առաջնորդներն էլ դարձել են «դիմադրության առաջնորդներ» Ընտանեկան բռնությունը շարունակում է ունենալ ծանր և անդառնալի հետևանքներ՝ խաթարելով մարդու հիմնարար իրավունքները Ուկրաինական ծովային դրոնները վերածվել են բազմաֆունկցիոնալ մարտական համակարգերի. NYT 14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ներկրած անձը ձերբակալվել է Թենեսի նահանգում Գեյլ Փայքի մահապատիժը չեն կարողացել իրականացնել

Տարի՞ք, թե՞ հոգեվիճակ (տեսանյութ)Մինչև տարեվերջ նահանգում այլ մահապատիժ չի իրականացվի Երևան-Ֆրեզնո. քննարկվել են առևտրի, ներդրումների և B2B համագործակցության հնարավորություններըԻրանական կողմը հերքել է, որ իրենց «վտարել» են ԱՄՆ-ից. AxiosՌոնալդուի անձնական ինքնաթիռը մեկնել է Մադրիդ2027թ. հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն ԹորոսյանՀունգարիայի հյուպատոսության աշխատակիցները կլքեն Ռուսաստանի տարածքըԵրկու առաջնորդներն էլ դարձել են «դիմադրության առաջնորդներ»Ընտանեկան բռնությունը շարունակում է ունենալ ծանր և անդառնալի հետևանքներ՝ խաթարելով մարդու հիմնարար իրավունքներըՈւկրաինական ծովային դրոնները վերածվել են բազմաֆունկցիոնալ մարտական համակարգերի. NYT14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ներկրած անձը ձերբակալվել էԹենեսի նահանգում Գեյլ Փայքի մահապատիժը չեն կարողացել իրականացնելԲավարիան պատրաստվում է երկարաձգել Մայքլ Օլիսեի հետ գործող պայմանագիրը Աշխատավարձ չստացող քահանա պետք է չլինի ՀՀ-ում, եկեղեցու համայնքը պետք է իմանա՝ քանի լումա մտավ եկեղեցի. ՓաշինյանՄոդուլային ատոմակայանը մեզ, մեծ հավանականությամբ, չի հերիքելու. ՓաշինյանՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Վաղ հայտնաբերումը վճռորոշ է. մեկնարկում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիսըԲորդոն վաճառվել է 1 եվրոյովՊետք է արմատախիլ անենք ընտանիքի ներքին հակաիրավական գործերին չխառնվելու վտանգավոր կարծրատիպը. ՆԳ նախարար Գազի գնի բարձրացման վերաբերյալ այս պահին որևէ ազդակ չունենք․ ՓաշինյանՖեյրֆորդի ավիաբազայի բարդ հետաքննությունը շարունակվում է2027թ. պետբյուջեի նախագիծը կուղարկվի խորհրդարանMy Fin UCO-ն լիցենզիա չունի և գործում է ԿԲ վերահսկողությունից դուրս. ԿԲՀանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումըԱրև և քամի. ինչպե՞ս է Վարդենիսը վերածվում վերականգնվող էներգետիկայի հանգույցիՀոկտեմբերի 1-ը Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի օրն էՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահին՝ Անկախության օրվա առթիվՈւղևորներից մի քանիսը ներխուժել են օդաչուների խցիկ և վնասազերծել հարձակվողինՀնդկական ընկերությունը ԱՄՆ-ում $15 մլրդ արժողությամբ պողպատի գործարան կկառուցի Կրիշտիանու Ռոնալդուն լքել է ազգային ընտրանու ճամբարըԿիրանց է այցելել Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի պատվիրակությունը (ֆոտոշարք)Գերմանիայում Boeing 737-ը թռիչքից առաջ բախվել է հրշեջ մեքենայինՍիսիան համայնքի «Հիդրոշինարարների» զբոսայգին ամբողջությամբ վերադարձվեց համայնքի տիրապետմանըՊայմանագրեր և փոխըմբռնման հուշագիր Թուրքիայի և Ադրբեջանի միջևՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 գրոսմայստերՀոկտեմբերը կլինի ոչ տաք և տեղումնառատԹուրքիայի ֆոնդային շուկայում ճգնաժամի պատճառով կառավարությունում հնարավոր են կադրային փոփոխություններԵրևանում անցկացվեց շրջանավարտների ամենամյա մարզական միջոցառումը (ֆոտոշարք)Ավտոմեքենաներից կատարված գողության 5 դեպք են բացահայտել (տեսանյութ)Հոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է Թիրախում հայտնվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք ու երեխաներԼրագրողների անվտանգություն, ոստիկանության ու ԶԼՄ-ների միջև մասնագիտական հարաբերությունների ամրապնդումԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 25.7 մլն դրամի վնասըԿամ պայթեցնում ենք նրանց, կամ համաձայնության գալիս. ԹրամփՔննարկման առանցքում՝ Երևանում խցանումների նվազեցման և երթևեկության բեռնաթափման հնարավոր լուծումներըԿիևը և 6 մարզեր մնացել են առանց հոսանքիFlydubai-ը դադարեցրել է թռիչքները դեպի ԻսրայելԳերբանականության զարգացման հնարավորությունները, մարտահրավերները և այդ ոլորտում Հայաստանի ներուժըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՎարչապետը Երևանում ներկա է գտնվել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը (ֆոտոշարք)
Հայաստան

Աշխատավարձ չստացող քահանա պետք է չլինի ՀՀ-ում, եկեղեցու համայնքը պետք է իմանա՝ քանի լումա մտավ եկեղեցի. Փաշինյան

Եկեղեցու մասին զեկույցում հղում ենք տվել տարբեր աղբյուրների՝ ցույց տալու, որ այդ ճգնաժամը մենք չենք ստեղծել, դուք եք գրել դրա մասին, այսինքն՝ մենք այդ ճգնաժամի հեղինակը չենք, ինչպես ոմանք ուզում են ներկայացնել: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով եկեղեցու մասին զեկույցին, որում հղումներ կան մամուլում հրապարակված հոդվածներին: 

Ըստ Փաշինյանի՝ եկեղեցու շուրջ ճգնաժամն անկախ կամքից գոյություն ունի, և զեկույցը ցույց է տվել այդ բոլոր փաստերի առնչությունը կանոնականության հետ, դրանց ապականոն լինելու մասին՝ ցույց տալով ՀԱԵ-ի որոշ մարմինների ոչ լեգիտիմությունը: «Եկեղեցին ո՛չ կաթողիկոսն է, ո՛չ եպիսկոպոսները, եկեղեցին հավատավոր ժողովուրդն է, և հավատավոր ժողովուրդը դուրս է դրված եկեղեցու կառավարումից: Եկեղեցու կառավարման ավանդույթ են ծխական խորհուրդները, թեմական խորհուրդները, Ազգային եկեղեցական ժողովը, որը, ի հեճուկս սահմանվածության, չի սահմանվել:

Բա պատկերացրեք՝ ՀՀ-ում Կառավարության նիստեր չլինեն, ԱԺ նիստեր չլինեն: Կասեք՝ հա դե, ոչինչ: Կասե՞ք: Բա եկեղեցում նույն վիճակն է, բռնազավթված է եկեղեցին: Բա պատկերացնո՞ւմ եք՝ ես կարգավիճակ ունենամ, որը բացառում է իմ՝ վարչապետ լինելը»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ քննիչ հանձնաժողով կստեղծվի, և դրա արդյունքում օրենսդրական փոփոխություններ կլինեն: «Եկեղեցու բռնազավթումը պետք է վերացվի, և հավատավորները, հավատացյալները, բանավոր հոտը, Աստծո բանավոր հոտը, ինչպես մեր Սուրբ Պատարագի տեքստում ասվում է, պետք է լիարժեք մասնակից լինեն եկեղեցու կառավարմանը: Այսինքն՝ Կտրիճ Ներսիսյա՞նն է որոշում՝ սա այնտեղ լինի, նա այնտեղ լինի: Ո՛չ, ինքը չի որոշում, համայնքն է որոշում՝ ով լինի քահանա, կամ առնվազն մեծ ազդեցություն է ունենում դրա վրա: Դա է մեր եկեղեցու ավանդույթը, ոչ թե КГБ գործակալների միջոցով որոշումներ կայացնելը:

Մենք հատուկ ձևով գնալու ենք այդ լուծումներին, այդ թվում՝ հենվելով Սահմանադրության վրա, ըստ որի՝ ՀԱԵ-ի և պետության հարաբերությունները կարգավորվում են օրենքով: Աշխատավարձ չստացող քահանա պետք է չլինի ՀՀ-ում: Եկեղեցու համայնքը պետք է իմանա՝ քանի լումա մտավ եկեղեցի, ինչքան ծախսվեց, ինչի համար:

Քահանաները պետք է սոցիալական երաշխիքներից օգտվեն: Այսօր մարդիկ առողջության ապահովագրությունից չեն կարողանում օգտվել, որովհետև ֆիքսված աշխատավարձ չկա նրանց համար: Էլ չեմ ասում, որ Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա, ուրիշ տարբերակ չկա, պետք է հեռանա, և պետությունը բոլոր լծակներն օգտագործելու է դրա համար»,- ասաց նա: