Ադրբեջանցի զինծառայողը երեք երեխաների ներկայությամբ կրակել է 38-ամյա կնոջ ոտքին․ մանրամասներ
Այսօր Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։ Պարզվել է, որ կրակոցն արձակել է ադրբեջանցի զինծառայողը։ Նա ձերբակալվել է։ Դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։
ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Իսկ մինչ պաշտոնական մարմինները պարզում են՝ ինչ է տեղի ունեցել, Շաքիում դեպքի մասին արդեն պատմում են ականատեսներն ու գյուղի բնակիչները։
Շաքիի գյուղապետ Ռուբեն Մանուչարյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ տուժածը տեղացի 38-ամյա կին է, և դեպքը տեղի է ունեցել նրա երեք երեխաների ներկայությամբ։
Գյուղի մեկ այլ բնակչի պատմելով՝ կինը երեխաների հետ դպրոցից հետո վերադարձել է տուն, այնտեղ տեսել զինծառայողին, աղմուկ բարձրացրել, ինչից հետո վերջինս կրակել է կնոջ ուղղությամբ։ Նույն բնակչի պնդմամբ՝ կինը կարողացել է դիմադրել, դանակով հարվածել զինծառայողին, որից հետո նա փախել ու թաքնվել է անասնագոմում, որտեղ էլ հայտնաբերվել է։ Այս դրվագների ամբողջական պատկերը դեռ պետք է պարզվի քննությամբ։ Հաստատված է, որ կինը ոտքի շրջանում հրազենային վիրավորում է ստացել։
Սիսիանի բժշկական կենտրոնի տնօրենը հայտնել է, որ կնոջ վիճակը կայուն է, նրա կյանքին վտանգ չի սպառնում, և նա ստանում է համապատասխան բուժօգնություն։
Իսկ Շաքիում այժմ քննիչներն ու իրավապահները պետք է պարզեն նաև՝ որտեղ և ինչպես է ադրբեջանցի զինծառայողը հատել սահմանը, սեպտեմբերի 29-ից մինչև ձերբակալվելն ուր է գտնվել և ինչ հանգամանքներում է հասել բնակավայր։
Դեպքի առնչությամբ քրեական վարույթը շարունակվում է։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» ...
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար
Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից