Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբերը ձեռնարկում են միջոցառումներ Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո ՀՖՖ մրցավարների տեսուչը և մրցավարը միջազգային նշանակումներ են ստացել Հայաստանի հանրային ռադիոյի 100-ամյակը՝ ΕΡΤecho-ի հատուկ անդրադարձում Ուկրաինան տարբեր երկրներից ստացել է հրադադարի չորս առաջարկ. Սիբիհա Ննջասենյակը վերածել էին կանեփի աճեցման ջերմոցի (տեսանյութ) Կարևոր ենք համարում ԵԱՏՄ իրավունքին համապատասխան ՀՀ արտադրանքի արտահանման և տարանցման առկա խոչընդոտների վերացման ուղղությամբ երկխոսության շարունակումը․ վարչապետ (տեսանյութ) Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել Երևանում կայանալիք COP17-ին նվիրված միջոցառում Երևանի պատմությանն ու մշակույթին նվիրված միջոցառում (տեսանյութ) Քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ Պլանային աշխատանքների իրականացման նպատակով կդադարեցվի Արագածոտնի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբերը ձեռնարկում են միջոցառումներ Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբՉինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետոՀՖՖ մրցավարների տեսուչը և մրցավարը միջազգային նշանակումներ են ստացելՀայաստանի հանրային ռադիոյի 100-ամյակը՝ ΕΡΤecho-ի հատուկ անդրադարձումՈւկրաինան տարբեր երկրներից ստացել է հրադադարի չորս առաջարկ. ՍիբիհաՆնջասենյակը վերածել էին կանեփի աճեցման ջերմոցի (տեսանյութ)Կարևոր ենք համարում ԵԱՏՄ իրավունքին համապատասխան ՀՀ արտադրանքի արտահանման և տարանցման առկա խոչընդոտների վերացման ուղղությամբ երկխոսության շարունակումը․ վարչապետ (տեսանյութ)Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերըԵվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել Երևանում կայանալիք COP17-ին նվիրված միջոցառումԵրևանի պատմությանն ու մշակույթին նվիրված միջոցառում (տեսանյութ)Քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿՊլանային աշխատանքների իրականացման նպատակով կդադարեցվի Արագածոտնի մի շարք բնակավայրերի գազամատակարարումըՕշականի ոլորաններում ժայռաբեկոր է ընկել ճանապարհին․ ՆԳՆ2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելուԱՄՆ վերացրել է Եգիպտոսին տրամադրվող 320 մլն դոլարի ռազմական օգնության սահմանափակումըԿոնրադ Ադենաուերի գերմանական հիմնադրամը փակել է իր գրասենյակը ՎրաստանումԱռողջ ժպիտ՝ ցանկացած տարիքում (տեսանյութ)Երիտասարդները պետք է ներգրավված լինեն քաղաքականության մշակման և տնտեսական որոշումների կայացման գործընթացներում. Հռիփսիմե ԳրիգորյանՅուրգեն Կլոպը առաջին հաղթանակը տոնեց Գերմանիայի հավաքականի ղեկին13-ամյա Գևորգը ստարտափ գաղափար ունի․ Նիկոլ Փաշինյանը դիմել է ներդրողներին (տեսանյութ)Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարանԱյս ընտրությունները խաղաղության մասին էին, Հայաստանի անկախության և ինքնիշխանության մասին (տեսանյութ)Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանումԳազամատակարարման համակարգ ջուր է ներթափանցել. Շենգավիթում գազ չի լինիԸնդդիմադիրից՝ իշխանական դաշինք, իշխանականից՝ այլ ուժ․ ի՞նչ է փոխվում ՏԻՄ ընտրություններում Երաշխավորվել է նախադպրոցական հաստատության աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազմակերպությունԳոնսալուն երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփումԱնհաջող մահափորձից հետո Փայքը կյանքը փրկող բուժօգնություն է ստանումՀաջիևը խոսել է Հայաստանի հետ խաղաղության ամրապնդման կարևորության մասինԴատախազը Նասիմի Մուսաևի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցելԵնոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կլինենՊուտինը կրկին Արևմուտքին սպառնացել է միջուկային զենքովԻրանը կոչ է արել Իրաքին վերացնել թռիչքային սահմանափակումներըՏղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն (տեսանյութ)Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակովՀՀ վարչապետը տեսակապով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստինՆա այցելում է միայն այն երկրներ, որոնց նկատմամբ հարգանք ունիՆիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմԲացահայտվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառքՄարտունիում մեծարել են համայնքի երկու ամենատարեց կանանցՀանրապետության մի շարք մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°C16 մլն դրամով տուն պետությունից․ ո՞ւր է հասել ծրագիրը (տեսանյութ)Ոստիկանները մաքսանենգ ճանապարհով ներկրված 14 կգ-ից ավելի մարիխուանա են հայտնաբերել (տեսանյութ)Իրանը շարունակում է հարձակումները Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա. NYTՄենք վստահ ենք, որ ամերիկյան կողմը կշարունակի կենտրոնանալ խաղաղության օրակարգի վրա. ՀաջիևԹրամփը գաղտնի հանդիպում է ունեցել Իլոն Մասկի հետԱվտոմեքենայի հարվածից գազատար է վնասվել Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. ՀՀ գլխավոր դատախազությունԵրեք լցանավ գրոհի է ենթարկվել Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ն Patriot-ի լրացուցիչ մարտկոցներ է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար. Axios
Հայաստան

2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելու

2027 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է բարձրացնել կենսաթոշակների չափերը, միաժամանակ փոխել թաղման նպաստի տրամադրման գործող համակարգը։ Կառավարության շրջանառության մեջ դրած նախագծերով առաջարկվում է թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնել, իսկ դրա արդյունքում խնայվող պետական միջոցներն ուղղել կենսաթոշակների և սոցիալական նպաստների բարձրացմանը։

ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ վճարների քաղաքականության վարչության պետ Անահիտ Գալստյանի ներկայացմամբ՝ գործող կարգավորմամբ թաղման նպաստ ստանալու իրավունք կա կենսաթոշակառուի կամ անապահովության նպաստ ստացող ընտանիքի անդամի մահվան դեպքում։ Նպաստի չափը ներկայում և նոր համակարգում նախատեսվում է պահպանել նույնը՝ 200 հազար դրամ։

Փոփոխությունը վերաբերում է առաջին հերթին նրան, թե ում մահվան դեպքում է պետությունը տրամադրելու այդ աջակցությունը։ Նախատեսվում է թաղման նպաստ տրամադրել միայն այն դեպքում, երբ մահացած անձը եղել է անապահովության նպաստ ստացող ընտանիքի անդամ։ Այսինքն՝ սովորական կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստ այլևս չի տրամադրվի։ Նոր համակարգը նախատեսվում է կիրառել 2027 թվականի հունվարի 1-ից։ Մինչ այդ՝ 2026 թվականի ընթացքում, մահացած կենսաթոշակառուների կամ անապահովության նպաստ ստացող ընտանիքի անդամների դեպքում թաղման նպաստի տրամադրումը կկարգավորվի գործող օրենսդրությամբ։

Փոփոխության մյուս կողմը կենսաթոշակների չափերի վերանայումն է։ Կառավարության ներկայացրած հաշվարկներով՝ թաղման նպաստի շահառուների շրջանակի փոփոխությունից առաջացող խնայված միջոցներին կավելացվի ևս 5.5 միլիարդ դրամ, և այդ գումարները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը։ Նվազագույն կենսաթոշակը ներկայիս 46 հազար դրամից կդառնա 47 հազար դրամ։ Աշխատանքային կենսաթոշակի հաշվարկում նախատեսվում է նաև ստաժի մեկ տարվա արժեքի 500 դրամով բարձրացում։ Փոփոխություն նախատեսվում է նաև զինվորական կենսաթոշակների մասով։

Այսպիսով, 2027 թվականի հունվարից թաղման նպաստի համակարգը կդառնա ավելի հասցեական՝ այն պահպանելով անապահովության համակարգում ընդգրկված ընտանիքների համար։ Միաժամանակ կառավարությունը նախատեսում է թաղման նպաստի շրջանակի կրճատումից ազատվող ֆինանսական միջոցները վերաբաշխել կենսաթոշակային և սոցիալական վճարների ուղղությամբ։ Եթե անձը մահացել և հուղարկավորվել է Հայաստանի Հանրապետությունում, թաղման նպաստի համար դիմելու գործընթացը հնարավոր կլինի իրականացնել առցանց՝ թղթային դիմումների անհրաժեշտությունը նվազեցնելու նպատակով։

Նշված փոփոխությունները դեռ վերջնական ուժի մեջ մտած կարգավորումներ չեն։ Նախագծերը հոկտեմբերի 1-ից դրվել են հանրային քննարկման, և դրանց վերաբերյալ առաջարկներ կարող են ներկայացվել մինչև հոկտեմբերի 19-ը։

Շողեր Ղլիջյան