Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Առաջարկվում է տարկետում ստացած քաղաքացիների համար սահմանել զորակոչի ենթակա լինելու 32 տարեկան շեմը Հայաստանը կարևորում է Վրաստանի մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի խաղերին ՌԴ Իրկուտսկի մարզից ՀՀ ժանտախտի ներբերման և տարածման կանխարգելման միջոցառումների համաձայնեցման հանձնաժողով կստեղծվի Շրջայց Թումո լաբերում Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին Լցակայանում բացահայտվել են խախտումներ ՊԵԿ-ը ներկայացրել է էլեկտրամոբիլների ներմուծման արտոնության քվոտայի մնացորդը Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքին կվերադարձվի 3240 քմ մակերեսով 2 հողատարածք Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսության աշխատակիցների մեծ մասը հեռանալու է Արևելյան Երուսաղեմից Երեխայի ծննդյան կապակցությամբ հիփոթեքի մարման աջակցությունը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ Թբիլիսիի օպերայի և բալետի պետական թատրոնում կայացավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա համերգը Թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդկանց ձերբակալել են

Առաջարկվում է տարկետում ստացած քաղաքացիների համար սահմանել զորակոչի ենթակա լինելու 32 տարեկան շեմըՀայաստանը կարևորում է Վրաստանի մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի խաղերինԱզգային ժողովը հոկտեմբերի 12-ին կգումարի արտահերթ նիստՌԴ Իրկուտսկի մարզից ՀՀ ժանտախտի ներբերման և տարածման կանխարգելման միջոցառումների համաձայնեցման հանձնաժողով կստեղծվիՇրջայց Թումո լաբերումՓաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովինԼցակայանում բացահայտվել են խախտումներՊԵԿ-ը ներկայացրել է էլեկտրամոբիլների ներմուծման արտոնության քվոտայի մնացորդըԳեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքին կվերադարձվի 3240 քմ մակերեսով 2 հողատարածքՄեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսության աշխատակիցների մեծ մասը հեռանալու է Արևելյան ԵրուսաղեմիցԵրեխայի ծննդյան կապակցությամբ հիփոթեքի մարման աջակցությունը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամԹբիլիսիի օպերայի և բալետի պետական թատրոնում կայացավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա համերգը Թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդկանց ձերբակալել են Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը ցուցահանդեսը՝ Թբիլիսիում (ֆոտոշարք)Ռուսական երկաթուղիների նախագահը կժամանի Հայաստան, քննարկում կունենանք. ՓաշինյանԽնդիրներ են արձանագրվել Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոնումԻրանը և Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով տարանցման անվտանգ երթուղիներըԽաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը իշխող ուժի առաքելությունն էԱնհետ կորածների հարցը հնարավոր է լուծել Հայաստանի և Ադրբեջանի համագործակցությամբԻ՞նչ է նշանակում՝ Հայաստանը կանգնի նման վտանգի առջևՇարքից հանված ամերիկյան ռազմական ինքնաթիռների թիվը հասել է 81-Երևանի ավտոբուս ՓԲԸ-ն ներկայացրել է դեպքի վերաբերյալ պարզաբանումՀիշեցում․ ակտիվացնելով էլեկտրոնային ծանուցումը՝ վարորդները կարող են օգտվել 20 տոկոս բոնուսային նվազեցումիցՌուսական ուժերը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Ուկրաինայի 13 շրջանների վրա«Էրեբունի» արգելոց-թանգարանի հրապարակում կդադարեցվի երթևեկությունըԻսպանիայում բնակարանից վտարված տարեց կինը մահացել էՏուժածներին ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնությունԴատախազությունը պահանջում է Երևան քաղաքի Աբովյան 8/1 հասցեում գտնվող անշարժ գույքն ազատել ՓԲ ընկերության ապօրինի տիրապետումիցՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածների կյանքին վտանգ չի սպառնումԵրեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրին հավելյալ 500 մլն դրամՍտամբուլում վեցհարկանի շենքը մասամբ փլուզվել էՎստահությունը պետք է վաստակել (տեսանյութ)Դավիդ Սիլվան վերսկսել է պրոֆեսիոնալ կարիերանԽորհրդարանական ճեպազրույցների ուղիղ հեռարձակում - 08.10.2026Վարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Մասիսի համայնքային ոստիկանները Սիփանիկում հայտնաբերել են ապօրինի գործող ձկնաբուծարան (տեսանյութ)Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստ (տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՌազմական կցորդներին ընդունել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետըԵրթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված Էրեբունի-Երևան 2808 տոնակատարությամբՏրանսպորտային միջոցների տարհանումը հնարավոր կլինի իրականացնել առանց պարեկային ծառայողիՀայ փորձագետները մասնակցել են Հռոմում ընթացող Եվրո-միջերկրածովյան ջրային ֆորումինԿառավարության 2026 թվականի հոկտեմբերի 8-ի հերթական նիստը (տեսանյութ)Կանանց Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթել է ՀորդանանինՆուռնուսում 1300 մետր ոռոգման ջրագիծ է կառուցվել. ծրագրին հատկացվել է 25 միլիոն դրամԻ՞նչ է սեռական շորթումը և ինչպե՞ս պաշտպանել երեխաներին ու դեռահասներին. Կիբեռմարտահրավեր (տեսանյութ)Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնումՊենտագոնը պատրաստվում է հարվածել Իրանին. AxiosՈվ պետք է այս տարի ստանա Ոսկե գնդակը«Ժողովրդավարությունը՝ որպես Հայաստանի խաղաղության ուղի». դեսպան Նարեկ Մկրտչյանի ելույթը ԱՄՆ-ում
Աշխարհ

Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսության աշխատակիցների մեծ մասը հեռանալու է Արևելյան Երուսաղեմից

Իսրայելը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսության աշխատակիցների մեծ մասը հեռանալու է Արևելյան Երուսաղեմից, սակայն Մեծ Բրիտանիան պնդում է, որ հյուպատոսության շենքը չի փակվելու և հինգշաբթի օրվանից գործելու է որպես «Մեծ Բրիտանիայի առաքելություն»։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը սոցցանցում գրել է, որ Իսրայելից հեռանալու են բրիտանացի 20 դիվանագետ և գլխավոր հյուպատոսը։ Միաժամանակ, շենքում կարող է մնալ յոթ դիվանագետից բաղկացած խումբ, որը կաշխատի «շատ սահմանափակ գործունեության շրջանակում»։

«Մենք չէինք ցանկանում, որ իրավիճակը հասներ դրան»,- գրել է Սաարը։

Ինչպես հաղորդում է BBC-ն, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էդ Միլիբենդը հայտարարել է, որ անվտանգության նկատառումներով որոշ աշխատակիցներ ժամանակավորապես հետ են կանչվել, սակայն ընդգծել է, որ առաքելությունը շարունակելու է աշխատել «պաղեստինցի ժողովրդի հետ»։

Իսրայելը սեպտեմբերին հայտարարել էր Արևելյան Երուսաղեմում բրիտանական հյուպատոսությունը փակելու մասին՝ ի պատասխան Մեծ Բրիտանիայի՝ Հորդանան գետի արևմտյան ափում գտնվող իսրայելական բնակավայրերի նկատմամբ սահմանած պատժամիջոցների։ Միջազգային իրավունքի համաձայն՝ այդ բնակավայրերն անօրինական են համարվում։

Մինչև սահմանված ժամկետի լրանալը Մեծ Բրիտանիայի կառավարությունը վերջին փորձերն էր անում համոզելու Իսրայելին չփակել հյուպատոսությունը։ Իսրայելի կառավարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ հյուպատոսությունը կփակվի բրիտանական պատժամիջոցների մասին հայտարարությունից հետո 30 օրվա ընթացքում։

Արևելյան Երուսաղեմում բրիտանական հյուպատոսությունը հիմնադրվել է 1838 թվականին և զբաղվում է Մեծ Բրիտանիայի հարաբերություններով Երուսաղեմի, ինչպես նաև Հորդանան գետի արևմտյան ափի և Գազայի պաղեստինցիների հետ։

Այն առանձին է Թել Ավիվում գտնվող Մեծ Բրիտանիայի դեսպանատնից, որն Իսրայելի հետ հիմնական դիվանագիտական ներկայացուցչությունն է։

Սաարը հայտարարել է, որ Իսրայելը կյանքի է կոչել սեպտեմբերի 8-ին հայտարարված միջոցառումները՝ ի պատասխան բրիտանական պատժամիջոցների։

«Երուսաղեմում բրիտանական հյուպատոսությունն այսօր դադարեցնում է իր գործունեությունը։ Դրան համապատասխան՝ հանվել է Բրիտանիայի հյուպատոսության ցուցանակը»,- գրել է նա։

Հոկտեմբերի 8-ի առավոտյան շենքի մոտ դեռևս տեսանելի էր Մեծ Բրիտանիայի դրոշը, իսկ մի քանի աշխատակիցներ մտել են շենք։

Սաարն ընդունել է, որ շենքը «Բրիտանիայի կառավարության սեփականությունն է», և Իսրայելը թույլատրել է այնտեղ աշխատել յոթ դիվանագետից բաղկացած խմբի՝ «շատ սահմանափակ գործունեության շրջանակում»։

Սաարը նշել է, որ Մեծ Բրիտանիայի հետ ձեռք բերված համաձայնության արդյունքում «Իսրայելի դեմ որևէ քայլ չի ձեռնարկվի»։

Իսրայելական լրատվամիջոցները նախկինում հայտնել էին, որ Մեծ Բրիտանիան սպառնացել է արտաքսել Լոնդոնում Իսրայելի դիվանագետներին, ինչը կարող էր էլ ավելի վատթարացնել երկու երկրների հարաբերությունները։

Միլիբենդը հոկտեմբերի 8-ի առավոտյան տարածած հայտարարության մեջ նշել է, որ Մեծ Բրիտանիան չի ընդունում Իսրայելի՝ իր հյուպատոսությունը փակելու իրավունքը։

«Մեծ Բրիտանիայի կառավարությունը վերահաստատում է իր վաղեմի դիրքորոշումը, ըստ որի՝ Արևելյան Երուսաղեմը օկուպացված տարածք է»,- հայտարարել է նա։

Նրա խոսքով՝ Իսրայելի կառավարության հետ քննարկումներից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ շենքը «չի փակվի» և կգործի «Երուսաղեմի Մեծ Բրիտանիայի առաքելություն» անվամբ։

Միևնույն ժամանակ, Միլիբենդը նշել է, որ անձնակազմի և շենքի անվտանգության համար անհրաժեշտ երաշխիքների շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել։

«Հետևաբար, մեր աշխատակիցների և նրանց ընտանիքների անվտանգությունն ու պաշտպանությունն ապահովելու նպատակով մենք ժամանակավորապես հետ ենք կանչել մի շարք աշխատակիցների և ընտանիքների»,- նշել է նա։