Բիզնես կապերի վերականգնումը կարող է նպաստել խաղաղության հաստատմանը
ԱՄՆ-ի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են ամերիկյան ներդրողի ներգրավման հնարավորությունը «Հյուսիսային հոսք» գազատարներում, որոնք մինչև Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումը ռուսական գազ էին մատակարարում Գերմանիային։
Քննարկումներին, ըստ աղբյուրների, մասնակցել են ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր խորհրդական Կիրիլ Դմիտրիևը։
Reuters-ը գրում է, որ Քուշները, որը փորձում է միջնորդել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի հասնելու հարցում, կարծում է, որ բիզնես կապերի վերականգնումը կարող է նպաստել խաղաղության հաստատմանը։ Նման համաձայնագիրը նաև հնարավորություն կտա ամերիկյան ներդրողներին շահույթ ստանալ պատերազմի ավարտից հետո Եվրոպա էներգակիրների մատակարարումներից։
Դմիտրիևն ու Քուշները վերջին շաբաթներին հանդիպել են Մոսկվայում և Նյու Յորքում։ Reuters-ի աղբյուրների համաձայն՝ հստակ չէ, թե այդ հանդիպումների ընթացքում որքանով է քննարկվել «Հյուսիսային հոսքի» հարցը, սակայն թեման շարունակում է մնալ օրակարգում։
Սպիտակ տան ներկայացուցիչը, պատասխանելով գազատարների շուրջ քննարկումների մասին հարցին, ասել է, որ ցանկացած գործարք պետք է Ռուսաստանի կողմից բանակցվի ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) և ԱՄՆ ֆինանսների նախարարության հետ և պետք է շահավետ լինի ամերիկացի հարկատուների ու ընկերությունների համար։
Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ներկայացուցիչը նշել է, որ վերջերս «Հյուսիսային հոսքի» շուրջ քննարկումներ չեն եղել։
Դմիտրիևը, որը հանդես է եկել Գերմանիային ռուսական գազի մատակարարումները վերականգնելու օգտին, անցյալ ամիս հանդիպել է ԱՄՆ էներգետիկայի և ֆինանսների նախարարությունների ներկայացուցիչների հետ՝ ԱՄՆ-Ռուսաստան էներգետիկ հնարավոր նախաձեռնությունները քննարկելու համար։
Դեռևս պարզ չէ, թե որքանով է Վաշինգտոնը հետաքրքրված Գերմանիային ռուսական գազի մատակարարումների վերականգնմամբ։ Գերմանիան Եվրոպայի խոշորագույն էներգակիր սպառողն է։


















































«Տիեզերական ճամփորդություն» Երևանում. մեկնարկել է HIGH FEST-ը
2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելու
Պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
Երաշխավորվել է նախադպրոցական հաստատության աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազ...
Դանի Օլմոն շարունակում է քաղաքին փոխանցել իր եկամտի 2%-ը
Մարտունիում մեծարել են համայնքի երկու ամենատարեց կանանց
Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. ՀՀ գլխավոր դատախազություն
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, Հայաստանի անկախության և ինքնիշխանության մասին (տեսանյութ)
Տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն (տեսանյութ)