Կիևի և Բուդապեշտի միջև հարաբերությունների ջերմացման ազդանշաններ կան
Ուկրաինայի Գերագույն ռադա է ներկայացվել ազգային փոքրամասնությունների, մասնավորապես՝ հունգարական համայնքի լեզվական և կրթական իրավունքներն ընդլայնող հրատապ օրինագիծ։ Սա վերջին ամիսների քաղաքական լարվածությունից հետո Կիևի և Բուդապեշտի միջև հարաբերությունների ջերմացման ազդանշան է:
Ակնկալվում է՝ օրենքի ընդունումը կարող է վերջ դնել Վիկտոր Օրբանի պաշտոնավարման տարիներից ձգվող սառը հարաբերությունների դարաշրջանին, որը լուրջ խոչընդոտ էր հանդիսանում Ուկրաինայի եվրոպական ինտեգրման ճանապարհին:
Սեպտեմբերին Պետեր Մադյարի գլխավորած Հունգարիայի նոր կառավարությունը հրաժարվել էր մասնակցել Վոլոդիմիր Զելենսկու առաջարկած «Կարպատյան ինտեգրացիոն նախաձեռնությանը» և չեղարկել էր հունգարական MOL-ի ու ուկրաինական «Նավթոգազ»-ի միջև համատեղ նավթամբարների կառուցման համաձայնագիրը:
Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան այդ քայլերը որակել էր որպես Վիկտոր Օրբանի «տապալման և մեկուսացման» քաղաքականության շարունակություն, սակայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Նյու Յորքում կայացած արտգործնախարարների հանդիպումից հետո կողմերի միջև հռետորաբանությունը փոխվել է: Հունգարիայի ԱԳ նախարար Անիտա Օրբանը չի բացառել, որ Բուդապեշտը կարող է վերանայել իր դիրքորոշումը և միանալ տարածաշրջանային նախագծին:


















































«Տիեզերական ճամփորդություն» Երևանում. մեկնարկել է HIGH FEST-ը
2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելու
Դանի Օլմոն շարունակում է քաղաքին փոխանցել իր եկամտի 2%-ը
Մարտունիում մեծարել են համայնքի երկու ամենատարեց կանանց
Երաշխավորվել է նախադպրոցական հաստատության աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազ...
Պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. ՀՀ գլխավոր դատախազություն
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, Հայաստանի անկախության և ինքնիշխանության մասին (տեսանյութ)
Տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն (տեսանյութ)