Մեքսիկայում ողբերգական միջադեպ է տեղի ունեցել շոուի ժամանակ
Մեքսիկայի Իդալգո նահանգում անցկացված ռեստլինգի El Patron Espectaculos Lucha Libre պրոմոուշենի շոուի ժամանակ ողբերգական միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է 75-ամյա մրցավար Խերարդո Գերման Պինեդան, որն հայտնի էր Էլ Բուխո մականունով:
Դեպքը գրանցվել է հոկտեմբերի 7-ին՝ լուչադորներ Մասկարա Սագրադայի և Խոսե Անխելի (հանդես է գալիս Իխո դե Ֆիշման կեղծանվամբ) մենամարտի ժամանակ: Ընդհարման ընթացքում մրցավարը մի քանի հարված է ընդունել: Սկզբում դե Ֆիշմանը նրա նկատմամբ կիրառել է «սկուպ սլեմ» հնարքը, ինչից հետո մարտը շարունակվել է: Սակայն մենամարտի վերջնամասում ռեստլերն արբիտրի նկատմամբ կիրառել է ռեստլինգում արգելված և ամենավտանգավոր հնարքներից մեկը՝ «մարտինետե» (կամ «փայլդրայվեր»):
Այս հնարքի ժամանակ մրցակցին գլխիվայր շրջում են և ուժգին գցում ռինգի վրա, ինչը մահացու վտանգավոր ծանրաբեռնվածություն է ստեղծում ողնաշարի պարանոցային հատվածի վրա: Ինչպես հայտնում է CageSide Seats-ը, շոուի ժամանակ արենայում բժիշկներ կամ հերթապահ բուժանձնակազմ չի եղել: Հարվածից հետո «Էլ Բուխոն» մի քանի րոպե անգիտակից ընկած է մնացել ռինգում, քանի որ հանդիսատեսն ու մարտիկները վստահ են եղել, թե նա պարզապես խաղարկում է հնարքի հետևանքները՝ շոուի կանոններին համապատասխան:
Երբ իրավիճակը սկսել է կասկածելի թվալ, մենամարտը դադարեցվել է, և շտապօգնություն են կանչել: Դեպքի վայր ժամանած բժիշկներին չի հաջողվել վերակենդանացնել մրցավարին. նրանք արձանագրել են վերջինիս մահը:
Ներկայումս ռեստլեր Խոսե Անխելը ձերբակալված է: Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել նրա դեմ՝ անզգուշությամբ մահ պատճառելու մեղադրանքով: Սպասվում է, որ առաջիկա օրերին դատարանը կորոշի մեղադրյալի իրավական կարգավիճակը:
armsport.am


















































«Տիեզերական ճամփորդություն» Երևանում. մեկնարկել է HIGH FEST-ը
2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելու
Երաշխավորվել է նախադպրոցական հաստատության աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազ...
Պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
Մարտունիում մեծարել են համայնքի երկու ամենատարեց կանանց
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Prada-ն ավելի մեծ ուշադրություն է դարձնում գերհարուստ հաճախորդներին
Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. ՀՀ գլխավոր դատախազություն
Յուրգեն Կլոպը առաջին հաղթանակը տոնեց Գերմանիայի հավաքականի ղեկին
Տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն (տեսանյութ)