Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դեմոկրատների լավատեսության հիմքում Դոնալդ Թրամփի ցածր վարկանիշն է Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ Գործակարգավարական խորհրդակցություն (ուղիղ միացում) Արարատ Միրզոյանը ելույթով է հանդես եկել Մանամայի երկխոսություն ֆորումում (տեսանյութ) Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին Իլիանա Յոտովան հաղթել է Բուլղարիայի նախագահական ընտրություններում Կիբերհարձակումներ Ուկրաինայում և Ռուսաստանում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Դեմոկրատների լավատեսության հիմքում Դոնալդ Թրամփի ցածր վարկանիշն էԻրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետԳործակարգավարական խորհրդակցություն (ուղիղ միացում)Արարատ Միրզոյանը ելույթով է հանդես եկել Մանամայի երկխոսություն ֆորումում (տեսանյութ)Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետինԻլիանա Յոտովան հաղթել է Բուլղարիայի նախագահական ընտրություններում Կիբերհարձակումներ Ուկրաինայում և ՌուսաստանումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԾանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր երկու մասնակից ունիԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՌուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստՈւկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինՊատմական արժեքներ` մեկ ճամպրուկումBulgari-ն նրա համար բացել է իր արխիվըՌասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարությունՈւսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծՌայան Շերկիի տրանսֆերային արժեքը սահմանված էԳազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԵվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համարԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրելՀամայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերելՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլՀամակարգի ներդրում, որը կմոտիվացնի երիտասարդներին ակտիվ մասնակցել համայնքի և պետության զարգացման գործինՀանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ խմբերին պիտակավորող ձևակերպումներըԱլեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրԲաքուն ընտրել է Հայաստանի հետ հավերժական խաղաղության հաստատման ճանապարհը. ՀաջիևԲելառուսն արգելել է կոնյակի ներմուծումը Վրաստանից և ՀայաստանիցԵթե Ռուսաստանը դառնար թյուրքական երկրների մաս, դա օգուտ կբերեր մեր բոլոր պետություններինԱՄՆ Կոնգրեսում հանրապետականների հաղթանակի դեպքում՝ 5000 դոլար յուրաքանչյուր քաղաքացունԱրման Անդրեասյանը կսպասի բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորությանըHuawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էներգիայի պահեստավորման հնարավորություններըԷբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԵզրափակվել են Հրաչյա Աճառյանի և Երևանի Հանրապետության հրապարակի հոբելյաններին նվիրված միջոցառումներըԱլեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը Հելոուինը տեղ ունի՞  քրիստոնեական հասարակության մեջՎատիկանի թանգարաններում բացվել է Un secolo di papamobile ցուցահանդեսըԵկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրերԳյումրիում պետական բյուջեի միջոցներով իրականացվող միջին նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ ենԾառատունկ՝ Մալաթիա-Սեբաստիայի 40-ամյակի այգում. կտնկվի շուրջ 400 ծառԱրագածոտնի մարզի որոշ բնակավայրերում գազանջատում էՀայաստանում ոչ ոք չի պատրաստվում ընդունել ալիևյան սահմանադրությունԿարևորվել է վիզաների ազատականացման գործընթացըԲալթյան երկրների պաշտպանության նախարարությունները Reuters-ի հրապարակումը չեն մեկնաբանելԻսրայելի Քնեսեթի ընտրության արդյունքներով ոչ մի դաշինք մեծամասնություն չի ստացելՍուտն ու կեղծիքը պետք է արժանանան պատշաճ գնահատականիԴժգոհությունը միշտ չէ, որ արտահայտվում է հրապարակային հայտարարություններովԿաթողիկոսի ու 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը հետաձգվել էՏեղի ունեցածը չի անդրադառնա խորհրդարանական աշխատանքների վրաԵրթևեկության ժամանակավոր սահմանափակում՝ Երևանում
Մամուլ

Մայիսի 28. Տոն, որին ստվեր է գցում խաթարված ինքնիշխանությունը

Մայիսի 28. Տոն, որին ստվեր է գցում խաթարված ինքնիշխանությունը։ Այս մասին իր էջում գրել է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ամեն տարի մայիսի 28-ին աշխարհասփյուռ հայերը կանգ են առնում՝ հիշատակելու 1918 թվականին Առաջին Հայաստանի Հանրապետության հիմնադրումը։ Դա կարճատև, բայց հերոսական ինքնորոշման դրսևորում էր դարերի օտար լծի տակ գտնվելուց հետո։ Այս օրը հպարտության, հիշատակի և խորին երախտագիտության օր է։ Սակայն այս տարի, նշելով այս տարեդարձը, մենք պարտավոր ենք առերեսվել մի ցավալի իրականության հետ. Հայաստանի անկախությունն այսօր ավելի խոցելի ու թուլացած է, քան երբևէ 1991 թվականից ի վեր, երբ երկիրը վերագտավ իր ինքնիշխանությունը։

Սա հռետորական արտահայտություն չէ։ Դա քաղաքական իրականության սթափ գնահատականն է։ Հայկական պետականության հիմնասյուները՝ ինքնիշխանությունը, անվտանգությունն ու միասնականությունը՝ աննախադեպ ճնշման տակ են։

2020 թվականի պարտությունն Արցախյան պատերազմում շրջադարձային պահ էր։ Սակայն դա միայն տարածքների կորուստ չէր. դա զսպման ուժի, վստահության և նպատակների հստակության կորուստ էր։ Հայկական բանակը, որը մի ժամանակ ազգային տոկունության խորհրդանիշն էր, այժմ թուլացած և բարոյալքված վիճակում է։ Նրա քայքայումը շարունակվում է մինչև այսօր, մինչդեռ Ադրբեջանը օրեցօր դառնում է ավելի ագրեսիվ և զինված։

Հայաստանի սահմանների ներսում վտանգը այլևս տեսական չէ։ Ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, գրավել ռազմավարական դիրքեր, կառուցել ճանապարհներ և ստեղծել անօրինական հենակետեր։ Սա սառեցված հակամարտություն չէ։ Սա Հայաստանի սահմանների գրավման ընթացիկ գործընթաց է, որը տեղի է ունենում ներկա պահին։

Ավելի վատ՝ այս քայքայումը ներսում դիմագրվում է կաթվածով։ Կառավարությունը՝ թուլացած մի շարք ճգնաժամերից և փորձի պակասից, չի կարողանում դրսևորել ո՛չ կարողություն, ո՛չ տեսլական։ Քաղաքականությունն արձագանքում է իրադարձություններին, այլ ոչ թե առաջնորդում։ 2018-ից հետո խոստացված ժողովրդավարական վերածնունդը վերածվել է քաղաքական բևեռացվածության, հասարակական հուսալքության և ինստիտուցիոնալ փխրունության։

Իսկական անկախությունը պահանջում է, որ երկրի ղեկավարները կարողանան գործել՝ ղեկավարվելով ազգային շահերով՝ ոչ թե վախով կամ ինքնապահպանման մղումով։ Իսկ այսօր Հայաստանի ղեկավարությունն ազատ չէ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործում է Ադրբեջանի մշտական ճնշման ու սպառնալիքի ներքո։ Նրա գերակա նպատակը երկրի երկարաժամկետ շահերը չեն, այլ իր իշխանության կարճաժամկետ պահպանումը։ Այդ կախվածությունն աղավաղում է դատողությունը և նեղացնում ընտրության հնարավորությունները։ Ղեկավար, որը գործում է վախի պայմաններում, չի կարող ինքնիշխան որոշումներ կայացնել։ Իսկ հենց դա է այսօր Հայաստանի անկախության ամենամեծ խաթարումը։

Այժմ, ուժի քաղաքականության լկտի դրսևորմամբ, Ադրբեջանը ոչ միայն տարածքային պահանջներ է ներկայացնում, այլև պահանջում է փոփոխություններ Հայաստանի Սահմանադրության մեջ՝ ուղղակի հարված հասցնելով Հայաստանի ինքնիշխանությանը և ինքնիշխան կառավարման գաղափարին։

Ի՞նչ իմաստ ունի այս պայմաններում նշել «անկախությունը»։

Դա նշանակում է հասկանալ, որ անկախությունը ստատիկ նվաճում չէ, այլ վիճակ, որը պետք է մշտապես պաշտպանել՝ քաղաքական, ռազմական, սոցիալական և բարոյական առումներով։ Դա նշանակում է հասկանալ, որ պետական կառույցներն ու խորհրդանիշները այնքան ուժեղ են, որքան ժողովուրդն է պատրաստ դրանք պահպանել։ Դա նշանակում է գիտակցել, որ թեև Հայաստանը կարող է պահել ֆորմալ ինքնիշխանություն, այդ ինքնիշխանության բովանդակությունը՝ մեր որոշումներ կայացնելու ազատությունը՝ վախից ու ճնշումից դուրս, օրեցօր խաթարվում է։

Մայիսի 28-ը չպետք է վերածվի միայն ծեսի։ Թող այն լինի հիշեցում, որ անկախությունը պարզապես ժառանգված արժեք չէ. այն պետք է յուրաքանչյուր սերունդ վաստակի՝ նորովի։ Առաջին Հանրապետությունը տևեց հազիվ երկու տարի։ Այս Հանրապետությունն այժմ կանգնած է իր ամենամեծ փորձության առջև։ Մենք դեռ ժամանակ ունենք ապացուցելու, որ արժանի ենք «անկախ պետություն» կոչմանը՝ բայց միայն եթե հրաժարվենք պատրանքներից, առերեսվենք դաժան ճշմարտություններին և գործենք միասնաբար ու վճռականությամբ։