Նախարարին ներկայացվել են ավտոմեքենաների ներկրման ոլորտի խնդիրները
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ՀՀ վարչապետի հանձնարարականով ընդունեց մեքենաներ ներմուծող մի շարք ընկերությունների ղեկավարների։ Նրանք դիմել էին վարչապետին՝ նշելով այն օրենսդրական բացերը, որոնք խոչընդոտում են իրենց գործունեությանը։
Ընկերությունների ղեկավարները նախարարին ներկայացրեցին մեքենաների
ներմուծմանը, հնամաշ, ինչպես նաև աջակողմյան երթևեկության համար նախատեսված
ավտոմեքենաների ներկրմանն ու շահագործմանը, տեխնիկական զննության կարգին
առնչվող մի շարք խնդիրներ:
Նրանց փոխանցմամբ՝ մեքենաների 90%-ից ավելիի առք ու վաճառքի գործարքները
կատարվում են ֆիզիկական անձանց միջոցով: Նշվեց նաև, որ մեքենաների գերակշիռ
մասը 10-ը տարուց ավելի հին արտադրության են, բնապահպանական տեսանկյունից
էլ դրանց արտանետումները՝ շատ։
Քննարկվեցին ներկայացված խնդիրների լուծմանն ուղղված մի շարք տարբերակներ։
Նախարար Վահան Մարտիրոսյանն առաջարկեց ստեղծել աշխատանքային խումբ, որում
ընդգրկված կլինեն ներմուծող կազմակերպությունների ներկայացուցիչներ և
նախարարության համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներ, ովքեր
բարձրացված խնդիրների և առաջարկությունների հիման վրա կմշակեն օրենսդրական
փոփոխությունների փաթեթ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ