Ներքին թշնամին ակտիվ է անգամ հիմա
Մինչ Արցախում մեր զինվորները հերոսական պայքարով դիմակայում են թուրք-ադրբեջանական ստոր գրոհներին, արժանանալով գրեթե ամբողջ աշխարհի հարգանքին, մինչ հայ ժողովրդի գերակշիռ մասն ամեն ինչ անում է զինվորներին աջակցելու եւ օգնելու համար, «յան» ազգանունով որոշ տարրեր, նույնիսկ այս վիճակում զբաղվում են իրենց փեշակով՝ ամեն ինչ անում են հակառուսական տրամադրություններ սերմանելու եւ հայ-ռուսական հարաբերություններում նորանոր խնդիրներ առաջացնելու համար:
Վերջին 2-2.5 տարում առանց այն էլ հայ-ռուսական հարաբերություններին մի քանի ծանր հարված հասցվեց, մի քանի խոշոր վրիպումներ թույլ տրվեց, ինչը թույլ տվեց Թուրքիային սողոսկել եւ խառնվել Արցախի խնդրին եւ բացահայտ ռազմական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, սակայն որոշ մեզ հայտնի տարրեր դրանով չեն բավարարվում:
Այս տարրերն այսօր պակաս վտանգ չեն ներկայացոնւմ մեզ համար, քան մեզ հարթիռակոծող եւ գնդակոծող թշնամին: Թուրքադրբեջանական գրոհները արդյունք չեն տալիս եւ չեն տալու, եւ հանկարծ ակտիվացավ ներքին թշնամին: Նրանց առջեւ հստակ խնդիր է դրվել հնարավորին չափ խնդիրներ առաջացնել հայ-ռուսական հարաբերություններում, ժողովրդին տրամադրել Ռուսաստանի դեմ, հակառուսական տրամադրություններ բորբոքել: Ձեռքի հետ էլ ամեն կերպ փորձում են հակավրացական տրամադրություններ առաջացնել: Ամեն ինչ պարզ է. Հայաստանը պետք է խնդիրներ ունենա բոլոր հարեւանների եւ դաշնակիցների հետ:
Ինչքան պետք է ատես երկիրդ, ինչքան տականք պետք է լինես, որ պատերազմական այս ծանր օրերին ֆեյսբուքյան գրառմամբ հեգնես ՌԴ նախագահին կամ ծաղրես Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը:
Իհարկե, շուտով կրակը դադարելու է, հրադադար է հաստատվելու, խաղաղություն է տիրելու եւ դրանից անմիջապես հետո բոլոր նրանք, ովքեր այս ծանր օրերին ներսից իրենց գործողություններով փորձում էին թուլացնել Հայաստանի դիրքերը հատ-հատ պատասխան են տալու եւ ժողովրդի եւ օրենքի առաջ:
Top-News.am


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ