Նիկոլ Փաշինյանի Ծուռ հայելիների թագավորությունը
Խորհրդային երկիրը, կոմունիստական վարչախումբը փլուզվեց ոչ այնքան պլանային տնտեսության, որքան ստի եւ կեղծիքի հետեւանքով: Կտրվելով իրականությունից, կոմունիստական վարչախումբը, իսկ հետո ամբողջ երկիրը թաթախվեցին ստի եւ կեղծիքի մեջ: Բոլորը գիտեին իրական պատկերը, բայց ներկայացվում էր մեկ այլ երկիր, որտեղ ամեն ինչ լավ է, որտեղ խնդիր չկա, որտեղ կենսամակարդակն աճում եւ աճում է, իսկ 1913-ի թվականի համեմատ էլ տրակտորների կամ հասոցների արտադրությունն աճել է այսքան անգամ:
Իրականի փոխարեն կառավարությունն ապրում էր վիճակագրական թվերի աշխարհում, որտեղ ամեն ինչ հրաշալի էր եւ լավ: հետեւանքը կառավարության անկումն էր, ինչն էլ բերեց ԽՍՀՄ-ի փլուզմանը:
Նույն հիվանդությամբ, ստի եւ կեղծիքի հիվանդությամբ վարակվել են նաեւ հայաստանյան ներկա կառավարության անդամները՝ վարչապետի գլխավորությամբ: Իրականում երկիրը թաթախված է խնդիրների մեջ, իրականում արժանապատիվ աշխատանքի սուր խնդիր կա, իրականում օրվա հացի գումար վաստակելու խնդիր կա, իսկ Նիկոլ Փաշինյանը մարդկանց կերակրում է ոչ միայն 2050-ի մասին հեքիաթներով, ինչպես անում էին խորհրդային առաջնորդները, խոստանալով հասնել եւ անցնել Ամերիկային եւ կոմունիզմ, որտեղ յուրաքանչյուրին տրվելու էր ըստ պահանջի: Թե ինչ եղավ այդ խոստում տվողների եւ նրանց իշխանության հետ, գիտեն բոլորը:
Հիմա Նիկոլ Փաշինյանն է մարդկանց կերակրում մոշի արտահանման եւ կենդանի ոչխարի արտահանման ծավալներով, իսկ այսօր էլ կրկին հայտարարում է, որ Հայաստանում մեկ տարում աշխատատեղերի թիվն ավելացել է ավելի քան 13 հազարով եւ գնալով այս թիվն աճելու է:
Մնում է, որ Փաշինյանը գտնի այդ 13 հազարին եւ մենք հասկանանք, թե այդ որտեղ են բացվել աշխատատեղերը եւ ինչ աշխատատեղեր են եւ ովքեր են այդ 13 հազար երջանիկները, որոնք այս ճգնաժամային իրավիճակում նոր աշխատանք են գտել:
Սա կլինի փորձ վերադառնալ իրականություն, բայց հաստատ որեւէ մեկը կառավարությունում չի փորի գտնել այդ 13 հազարին եւ ներկայացնի նրանցից յուրաքանչյուրի երջանիկ պատմությունը: Կառավարությունը հիվանդ է ստով եւ կեղծիքով: Նրանք ստեղծել են իրենց Ծուռ հայելիների թագավորությունը, որի վախճանը պարզ է գրեթե բոլորին:
Միայն թե այս վարակը մի ծանր ախտանիշ էլ ունի. դրանցով հիվանդները երբեք ու երբեք չեն վերադառնում իրականություն: Նրանք ապրում են իրենց հրապարակած թվերի երկրում եւ ամբողջովին կտրվում են իրականությունից:
Top-News.am


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ