Նիկոլ Փաշինյանը խոստովանեց
Նիկոլ Փաշինյանն առաջիններից մեկն էր, որը շտապեց շնորհավորել Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ հերթական անգամ Բելառուսի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Շնորհավորեց այն ժամանակ, երբ Մինսկի փողոցները հեղեղված էին ցուցարարներով, իսկ բելառուսական իշխանություններն էլ կոշտ ուժ էին կիրառում նրանց դեմ:
Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների, աջակիցների համար սա իսկական շոկ էր, եւ հատկապես նրանց համար, ովքեր առանց ՀՀ վարչապետի շնորհավորանքից տեղյակ լինելու շտապել էին գրել, ասել, թե Լուկաշենկոյին շնորհավորում են հետադիմական ուժերն ու բռնապետերը:
Բայց նրանց մի կողմ թողնենք եւ կենտրոնանանք շնորհավորանքի փաստի վրա, որով
Նիկոլ Փաշինյանը երկու խոստովանություն արեց.
ա. 2008թ. մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանի գործողությունները, ընդունած որոշումներն օրինական էին, եւ բխում էին ստեղծված բարդ եւ ծանր իրավիճակից
բ. 2008-ի մարտի 1-ին իր արածը սովորական անկարգություն էր, արկածախնդրություն, գործողություններն էլ հակաօրինական:
Ի դեպ, այն ինչ տեղի ունեցավ 2008-ի մարտի 1-ին Երեւանում իր մասշտաբներով անհամեմատելի է Մինսկում այս օրերին կատարվող իրադարձությունների հետ:
Ի տարբերություն այն ժամանակվա ընդդիմադիր առաջնորդների, այդ թվում Նիկոլ Փաշինյանի Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան եւ նրա թիմակիցները բելառուս ցուցարարներին կոչ չեն անում Բելառուսից վռնդել բոլոր վիտեբսկցիներին, գործող իշխանություններին ֆաշիստներ կամ մոնղոլներ չեն անվանում եւ չեն ասում, թե ուզում են գալ իշխանության, ասֆալտին փռելու կամ կախելու համար:
Իսկ ցուցարարներն էլ ավտոմեքենաներ չեն այրում, ոստիկանների հետեւից չեն ընկնում եւ դաժան ծեծի չեն ենթարկում, ընդդիմության առաջնորդների կոչերով երկաթյա ձողերով չեն զինվում, խանութներ եւ գրասենյակներ չեն թալանում:
Ավելին, ի տարբերություն Լեւոն Տեր-Պետրոսյանի, նույն Սվետլանա Տիխանովսկայան այժմ անհամեմատ ավելի մեծ աջակցություն ունի: Ի դեպ, Վիկիլիքսի փաստաթղերից տեղեկանում ենք, որ Երեւանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը դեռ մինչեւ ընտրությունները վստահում էր հանրային կարծիքի հարցումներին, որտեղ Տեր-Պետրոսյանը բոլորովին էլ առաջատար չէր, իսկ հետո ընդունեցին եւ կասկածի տակ չդրեցին քվեարկության արդյունքները:
Գեղամ Նազարյան
Top-News.am


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ