Ինչքան ուզում եք պնդեք, որ դիմակը վնասակար չէ, մարդիկ այս շոգին դիմակը կրելուց իրենց վատ են զգում
Բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դիմակների մասին
Վերջին օրերի շոգը կրկին սրեց դիմակների շուրջ վիճաբանությունները։ Եվ կրկին անհասկանալի է, որտե՞ղ է կորչում գիտությունը, տրամաբանությունը, ինչու՞ են կրկին անտեսվում մասնագետները։
ԲԱՑ տարածքներում դիմակների կրումը գործնականում ՈՉ մի ազդեցություն չի թողնում համաճարակի վրա։ Դիմակ լինի թե չլինի մարդիկ ԲԱՑ տարածքներում գրեթե չեն վարակվում։ Անգամ հազարավոր մարդկանց կողմից ԲԱՑ տարածքներում դիմակների ՃԻՇՏ կրելը տեսականորեն կարող է կանխել ընդամենը մի քանի դեպք։ Այս դեպքում անհրաժեշտ է գնահատել, թե ինչքան մարդկային, ֆինանսական և հոգեբանական ռեսուրս է ծախսվում այդ «դիմակակրության» վրա, գնահատել դրա վտանգները և համեմատել, արդյո՞ք այդ ամենը համարժեք է ստացված օգուտի հետ։ Հարգելի որոշում կայացնողներ, գնահատելուց պետք է գիտակցել, որ․
• Ոչ ոք չի կրում միանգամյա օգտագործման դիմակները մեկ անգամ, կրում են օրերով, շաբաթներով։
• Երկար կրելուց դիմակի վրա կուտակվում են բազմաթիվ մանրէներ, ալերգեններ, որոնք անկանխատեսելի ազդեցություն կարող են թողնել մարդկանց առողջության վրա։
• Շոգ եղանակին մարդու շնչառությունը հաճախանում է, ավելի շատ գոլորշի է արտաշնչվում և դիմակը արագ խոնավանում է, ինչը պարարտ հող է ստեղծում տարբեր մանրէների և սնկերի աճի համար։
• Ինչքան ուզում եք պնդեք, որ դիմակը վնասակար չէ, մարդիկ այս շոգին դիմակը կրելուց իրենց վատ են զգում, և այն, ինչ իրենք զգում են՝ հակասում է ձեր ասածներին, և հետևաբար ձեզ չեն հավատում։ Եվ շղթայական չեն հավատում արդեն ձեր այլ հայտարարություններին։
• ԲԱՑ տարածքներում դիմակների կրումից առաջացած հոգեբանական հոգնածության պատճառով մարդիկ չեն կրում կամ սխալ են կրում դիմակը այնտեղ, որտեղ այն իսկապես անհրաժեշտ է։
• Ոստիկանության հսկայական և թանկարժեք ռեսուրսը ծախսվում է աննպատակ և ավելորդ լարվածություն է ստեղծում հասարակության մեջ։ Այս ռեսուրսը կարելի է օգտագործել կոնտակտների վերահսկումը (contact tracing) իրականացնելու համար։
• Եվ ամենակարևորը, դիմակն առանց համալիր հակահամաճարակային միջոցառումների չի կարող հաղթահարել համաճարակը։ Զբաղվեք կոնտակտավորներով, ավելացրեք թեստավորումը, վերջապես լսեք մասնագետներին»:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Դանիան և Շվեդիան քննադատել են Ֆինլանդիայի և Նորվեգիայի զանգը Պուտինին. Euronews
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
25-օրյա վարժական հավաքները դեռ կայացման ճանապարհ ունեն, անելիք ունենք
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում