Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բաղրամյանի համայնքային ոստիկանները կանխել են Կողբավանում իրականացվող ապօրինի արդյունահանումը (տեսանյութ) Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ղեկավարին Առցանց գրանցում, մատնահետքեր և նոր անձնագիր (տեսանյութ) Մեր եզրակացությունները շատ նախնական են. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասին Նոր Հաճն համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը 21 անձի մոտ թմրամիջոցների ստուգման պատասխանը եղել է դրական, նրանք ազատվել են ոստիկանության համակարգից. ՆԳ նախարար Մենք աջակցում ենք այդ ուղերձին. Ղալիբաֆ Գյումրիի Կարա-Մուրզայի երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ) Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել համալսարանների և արդյունաբերության միջև համագործակցության խորացմանը Օդի աղտոտվածությունը Հնդկաստանի մայրաքաղաքում կտրուկ աճել է ՃՏՊ-ների հետևանքով զոհերի և վիրավորների թվի նվազումը մեր գերառաջնահերթություններից է․ ՆԳ նախարար Կոտայքի մարզում կասեցվել է լցակայանի գործունեությունը

Բաղրամյանի համայնքային ոստիկանները կանխել են Կողբավանում իրականացվող ապօրինի արդյունահանումը (տեսանյութ)Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ղեկավարինԱռցանց գրանցում, մատնահետքեր և նոր անձնագիր (տեսանյութ)Մեր եզրակացությունները շատ նախնական են. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասինՆոր Հաճն համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը21 անձի մոտ թմրամիջոցների ստուգման պատասխանը եղել է դրական, նրանք ազատվել են ոստիկանության համակարգից. ՆԳ նախարարՄենք աջակցում ենք այդ ուղերձին. ՂալիբաֆԳյումրիի Կարա-Մուրզայի երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել համալսարանների և արդյունաբերության միջև համագործակցության խորացմանըՕդի աղտոտվածությունը Հնդկաստանի մայրաքաղաքում կտրուկ աճել էՃՏՊ-ների հետևանքով զոհերի և վիրավորների թվի նվազումը մեր գերառաջնահերթություններից է․ ՆԳ նախարարԿոտայքի մարզում կասեցվել է լցակայանի գործունեությունըՄետրոյի Գարեգին Նժդեհ կայարանում 2 անցակետ ժամանակավորապես չի գործիԲարսելոնան երեք անպատասխան գնդակ ուղարկեց Ասթոն Վիլայի դարպասըԲացառությունները բխում են Իրանի և նշված երկրների փոխադարձ շահերիցԱրսեն Թորոսյանը ուղերձ է հղել սոցիալական աշխատողի օրվա առիթովWhatsApp և Telegram սոցիալական հարթակներում Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվելԺնևում սովորելու հնարավորությունՆոյեմբերի 7-14-ը Երևանում կանցկացվի 18-րդ ՌեանիմանիանՊաշտոնապես շրջանառության մեջ է դրվել Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակին նվիրված նոր նամականիշԻրաքում պաշտոնապես բացվել է Արմաթ նոր աշխատանոցԱլ-Հիլալը Բրունու Ֆերնանդեշին պաշտոնական առաջարկ կանի65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են իրականացվումԿանադան Ռուսաստանի հոկեյիստներին մուտքի վիզա չի տրամադրի աշխարհի առաջնությանը մասնակցելու համարՎարչապետի անունով տելեգրամում կեղծ օգտահաշիվ է բացվելԹրամփը պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքներըՀինգ երկիր հրաժարվել է հոկեյի աշխարհի առաջնությունում խաղալ Ռուսաստանի դեմՀայտնի են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրության նախնական արդյունքները. Դեմոկրատական կուսակցությունն առաջատարն էՆույնականացման քարտ և կենսաչափական անձնագիր․ որ պարագայում է հնարավոր դիմել․ ՆԳՆ-ն մանրամասնել է (տեսանյութ)2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում6 մլրդ 257 մլն 104 հազար դրամ․ Շիրակի մարզում կառուցվում և վերակառուցվում է 6 առողջապահական հաստատություն (տեսանյութ)Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄՈւշիի ոլորաններում վթարի հետևանքով երեք տուժած տեղափոխվել է ԲԿ․ մեկի վիճակը ծայրահեղ ծանր էՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացրել կաթնամթերքի 120 արտադրությունում. 25-ը կասեցվել էԶելենսկին ակնկալում է մոտ ժամանակներս եռակողմ հանդիպումների վերսկսումըՊատրաստվում ենք իրականացնել TRIPP նախագիծը, որը տարածաշրջանային ենթակառուցվածքն ու կապակցվածությունը կբացի. վարչապետՔանի դեռ Ատլետիկն ուզում է, որ ես մնամ այստեղ, ես ոչ մի տեղ չեմ գնաԺողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է, և այդ ռազմավարությունն անխուսափելիորեն մեզ բերում է դեպի ԵՄ. ՓաշինյանԹափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից էՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստինՏիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալԷլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստովՄենք մեր բոլոր հնարավորություններով կաջակցենք Վրաստանին, որպեսզի վերջինս իր եվրոպական նկրտումն իրականացնիԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. ԹրամփՍամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում խուզարկություններ ենՄեր նպատակը ԵՄ թեկնածու պետություն լինելը չէ, լիարժեք անդամ լինելն է. ՓաշինյանՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (տեսանյութ)Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետ
Կարծիք

ԿԳՄՍՆ-ի հերթական «գլուխգործոցը». ընդունելության քննությունների արդյունքներն անվավեր են

Ռուբեն Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Ի՞նչ է լինում, երբ կրթության ոլորտի պատասխանատուները ոլորտի զարգացման փոխարեն կոնկրետ անձանց շահերն սպասարկող ապօրինություններով են զբաղված:

Ահա՛ թե ինչ է լինում:
Եվ այսպես՝ երբ մարտ ամսին Հանրապետությունում հայտարարվեց արտակարգ դրություն, ԿԳՄՍՆ-ն որոշեց փոխել բուհերի ընդունելության կարգը և քննությունների ցանկը: Սակայն, քանի որ ԿԳՄՍՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներն ամիսներ շարունակ հովանավորչությամբ էին ծանրաբեռնված, բնականաբար, պիտի «մոռանային», որ Կրթության մասին օրենքն արգելում է դեկտեմբերի 1-ից հետո քննությունների ցանկ փոխել:

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (https://bit.ly/3jDTEob)
Հոդված 15.
«5. Բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ հաստատում և մինչև տվյալ տարվա ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-ը պաշտոնապես հրապարակում է ՀՀ կառավարությունը: ՀԱՍՏԱՏՎԱԾ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է»:

Անտեսելով օրենքի արգելքը՝ ԿԳՄՍ նախարարությունը Կառավարության հաստատմանն է ներկայացնում 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության քննությունների նոր ցանկը և ընդունելության նոր կարգը (https://bit.ly/3fYXhTp): Սա նշանակում է, որ Կառավարության տվյալ որոշումն ԱՆՎԱՎԵՐ Է, որովհետև այն հակասել է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի՝ Կրթության մասին ՀՀ օրենքին: Իսկ քանի որ այն անվավեր է, ապա, ԿԳՄՍՆ-ի հանցավոր անփութության (315) պատճառով, առոչինչ են դառնում անվավեր ցանկով անցակցված ընդունելության քննությունների արդյունքները:
Դրանից միայն մեկ ամիս անց՝ հունիսի 25-ին, երբ արդեն անվավեր ցանկի ու կարգի հիմքով բուհ դիմելու գործընթացն ավարտվել էր, ԿԳՄՍՆ-ն Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացնում Կրթության մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, որտեղ նշվում է, որ արտակարգ դրության դեպքում ցանկը կարելի է փոխել (https://bit.ly/2Eh0SOF): Սակայն, դա արդեն ուշացած փոփոխություն էր, որովհետև ԿԳՄՍՆ-ի ներկայացրած նախագծով Կառավարության որոշումն ընդունվել է՝ հակասելով այդ պահին գործող օրենքին:
Հետևաբար՝ ոչ միայն այս օրերին պայքարող բարձր միավորներ ունեցող դիմորդները դուրս չեն մնացել (առաջին հայտի գերակայության նոր կարգն ուժ չունի), այլև ընդունելության քննությունների արդյունքներն առհասարակ անվավեր են:

Ելքը մեկն է՝ միայն այս տարվա համար խնդրին տալ օրենքին չհակասող իրավիճակային լուծում (կան իրական տարբերակներ, բարեբախտաբար, դեռ ուշ չէ), որպեսզի որևէ դիմորդի իրավունք չոտնահարվի, միաժամանակ վերջապես պատասխանատվության ենթարկել կրթության ոլորտի այն բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնց հերթական ապօրինության պատճառով բուհերի ընդունելության քննության արդյունքները, փաստացի, անվավեր են դարձել: