Ապրեք տղերք, մինչեւ հիմա ոչ մեկին չէր հաջողվել «խփել» դրան. Լապշինը՝ Elbit Hermes 900 ԱԹՍ-ն խոցելու մասին
«Կեցցեն հայ զինվորականները: Ապրե՛ք, տղերք»,- Facebook- ի իր էջում գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը:
«Այսօր ԶԼՄ-ները գրում են, որ հայկական զինված ուժերը խոցել են իսրայելական արտադրության գերժամանակակից եւ շատ թանկարժեք (մինչեւ 30 միլիոն դոլար) Elbit Hermes 900 անօդաչուն: Շատ լուրջ սարք է, որը տասնյակ երկրների սպառազինության մեջ է եւ կարող է ավելի քան 30 ժամ օդում մնալ: Չնայած իմ որոշ հայ ընկերների գրածին, սա հարվածային անօդաչու չէ, այն զինված չէ: Դրա խնդիրն այլ է, այն զբաղվում է հետախուզմամբ, ռադիոկապ խլելով ու խոչնդոտներ ստեղծելով հակառակորդի ավիացիայի եւ ցամաքային ուժերի համար: Դրանք արտադրվում են 2009 թվականից եւ իրենց գերազանց են դրսեւորել: Ադրբեջանում այդպիսի մոտ 10 սարք կա, որոշ տվյալներով՝ 15: Հիմա մեկով պակասեց:
Փաստորեն, սա առաջին դեպքն է, որ նման մակարդակի սարքը ոչնչացվում է: Մինչեւ հիմա ոչ մեկին չէր հաջողվել «խփել» դրան, չնայած, որ այդ սարքերը մշտապես կիրավում են Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Սուդանում, Աֆղանստանում ծավալվող ռազմական գործողություններում: Այս մեքենաները նաեւ վերահսկում են ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանը՝ հետեւելով թմրակարտելների գործողություններին, դրանք վաղուց աշխատում են Կոլումբիայում եւ Բրազիլիայում՝ գրոհայինների եւ թմրավաճառների դեմ պայքարի համար:
Այնպես որ՝ կեցցեն հայ զինվորականները: Ապրե՛ք, տղերք:
Այս իրադարձության առիթով ես հարցրեցի իմ ընկերոջը, որը երկար տարիներ ինժեներ է աշխատել այս եւ այլ տիպի անօդաչու թռչող սարքեր նախագծող եւ արտադրող իսրայելական Elbit Systems ընկերությունում: Նրա կարծիքով, միայն լիակատար փնթիներն ու ոչ պրոֆեսիոնալները կարող էին հարվածի տակ դնել ցանկացած բանակի համար «թռչող ուղեղ» համարվող այս սարքը: Տրամաբանական է: Սա Բուդապեշտում քնած զինվորին կացնահարել եւ անվնաս բլոգերին չորս հոգով Բաքվում խեղդել չէ»,- նշել է Ալեքսանդր Լապշինը:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Դանիան և Շվեդիան քննադատել են Ֆինլանդիայի և Նորվեգիայի զանգը Պուտինին. Euronews
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
25-օրյա վարժական հավաքները դեռ կայացման ճանապարհ ունեն, անելիք ունենք
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում